Հայկ Հարությունյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով առաջին իրական զոհը

Այսօր մի շարք լրատվամիջոցների կողմից ներկայացված վարկածներից մեկի համաձայն ՀՀ նախկին որստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունը պատահական չի եղել: Օրինակ, ArmLur.am-ի պնդմամբ, Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել: Իր զրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկար-բարակ խոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց արի ու տես, որ այսօր նրան անարգանքի սյունին են գամում, սև բիծ են քաշում կենսագրության վրա, և իրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

«Ես գեներալ մարդ եմ, էսօր ինձ խայտառակում են: Արժանապատիվ մարդ եմ, արժանապատիվ գեներալ: Հիմա իմ ողջ կյանքի արածը ջուրն է ընկնում»,- սրանք ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերջին խոսքերն են: Ըստ նույն աղբյուրի տեղեկությունների՝ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին գանգատվել է, թե ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում», ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ինչպես հայտնի է, նրան վերջին շրջանում հաճախ էին հրավիրում ՀՔԾ ցուցմունք վերցնելու, հարցաքննելու: Ամենայն հավանականությամբ նա հրաժարվել է կեղծ ցուցմունքներ տալուց, այդ իսկ պատճառով էլ նման քայլի է դիմել:

Իսկ դա նշանակում է, որ նրա մահվան քաղաքական պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է Սասուն Խաչատրյանի ու Արթուր Դավթյանի հետ միասին:

Եվ ոչ հեռու ապագայում, իշխանափոխությունից հետո նրանք հայտնվելու են մեղադրյալի աթոռին:

Սակայն հիմիկվանից պետք է ամեն ինչ անել, որ նրանք սպասվող ճակատագրի վախից նույն քայլի չդիմեն:

Մյուս կողմից այս հարցում կարող ենք հանգիստ և վստահ լինել, որ նրանք ունակ չեն գնալու այդ քայլին, քանզի չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում մարդկային արժանապատվություն հասկացությունը:

 zham.am 

դիտվել է 1611 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am