Նավթային մագնատը կանխատեսում է
Ամերիկյան Continental Resources նավթագազային ընկերության ղեկավար Հարոլդ Համը կարծում է, որ 2016-ի ավարտին նավթի գները կրկնապատկվեն և մեկ բարելի դիմաց կարժենան 60 դոլար, հաղորդում է The Wall Street Journal-ը: Նրա կարծիքով` ԱՄՆ-ում նավթի արտահանման ծավալը նվազել է օրական 1.6 մլն բարելով և ցուցանիշը կվերադառնա երեք տարվա հնության մակարդակին: Համը դա բացատրել է նրանով, որ գների ներկայիս մակարդակում ընկերությունները կկարողանան աշխատանքը շարունակել, սակայն նոր հանքաղբյուրներ մշակել չեն կարողանա: Հենց որ աշխարհը բախվի նավթի դեֆիցիտի հետ, էներգակիրներ արտահանող երկրները չեն կարողանա այն արագ համալրել: Համը պնդում է, որ Սաուդյան Արաբիան նավթ արդյունահանում է առավելագույն պայմաններով, ինչը կբարդացնի առաջարկի մեծացումը:
