Մարուքյանի գինը.ինչ կստանա մայրուղի դուրս գալու համար

Էդմոն Մարուքյանն այդպես էլ չսովորեց ընդդիմություն գոնե խաղալ: Թե նախկին իշխանության ժամանակ, թե նոր նա անդավաճան է իր միակ առաքելությանը՝ գրպանային ընդդիմություն աշխատելուն: Ամիսներ առաջ Սերժ Սարգսյանի ու հարազատների համար էր այդ ծառայությունը մատուցում, ներկայում՝ Նիկոլ Փաշինյանի: Մեկ-մեկ այս կլասիկ գործիչը իբրեւ ընդդիմադիր բոցկլտումներ է ունենում, բայց սկզբունքային հարցերում խաբել չի կարողանում:

Ահավասիկ, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այսօր գումարած նիստում որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին: Անշուշտ, առաջին հայացքից դժվար է պատկերացնել՝ ինչպես մեկ օրում, մի քանի ժամում այս կուսակցությունը արմատապես փոխեց դիրքորոշումը: Դեռ երեկ, ԼՀԿ-ականներից շատերը հայտարարում էին, թե չեն կարող կողմ լինել մի նախաձեռնության, որը զուտ քաղաքական է, որ չեն ուզում մի քաղաքականացված անձին փոխարինել մյուսով, որ իրենց համար հասկանալի չէ՝ ինչու են մեկ անդամի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել իշխանական գործընկերները, եթե խնդրո առարկա գրությամբ հիշատակվում է երեքի անունը, եւ վերջապես ասում էին, թե Իմ Քայլը հայտնվել է իր լարած թակարդում՝ անդամ-դատավոր հայտնի եզրույթի թմբկահարումից հետո հիմա չի կարող գործընթաց սկսել ՍԴ դատավորի դեմ այն պարզ պատճառով, որ հայտարարվում էր, թե ՍԴ-ում դատավոր չկա, ավելի ճիշտ կան, բայց իշխանության թիրախները՝ անդամներ են: Այս հայտարարություններից հետո հայտարարել, որ կողմ են գործընթացին եւ չպարզաբանել, չհիմնավորել որոշումը, այլ բան չի թողնում, քան կասկածել, որ կամ Էդմոն Մարուքյանն ու կուսակիցներն այս որոշումը կայացրել են հարկադրանքի ներքո, Նիկոլ Փաշինյանն է սպառնացել կատարել իր կամքը, կամ արել են՝ ինչ-ինչ ակնկալիքներով,փոխշահավետ գործարքով:

Որ գործարքը փոխշահավետ է, կարելի է չկասկածել, ամեն դեպքում Մարուքյանը մի երկու գործի համար մայրուղի դուրս չէր գա եւ էժանով չէր վաճառի ընդդիմադիր իր ստատուսը: Եւ այնքան շահավետ է, որ ծառայությունը ծառայության ետեւից մատուցում է: Անցած շաբաթ էլ հանուն իշխանության ներկայացրեցին տխրահռչակ օրենքի նախագիծ ԱԱԾ տնօրենի եւ ստիկանապետի պաշտոնի ցենզի փոփոխության վերաբերյալ:
Մինիմում Փաշինյանը Մարուքյանին մի քանի պաշտոն կարող է այս ամենի դիմաց մատուցել, մաքսիմում՝ տեղ հաջորդ խորհրդարանում:

Անի Սահակյան

դիտվել է 6188 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am