«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որին ժամանակին ՍԴ աշխատակազմի ղեկավար էր նշանակել Հրայր Թովմասյանը եւ ցայս «порядочный» մարդու համբավ ուներ, վերջին շրջանում գերակտիվ պահվածք է որդեգրել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործում` ցուցանելով, որ Հրայր Թովմասյանը Արամ Օրբելյանի քավորն է (Վարդանյանի քավորն էլ` ՍԴ դատավոր Արամ Դիլանյանն է, իսկ սանիկը` Արարատ Միրզոյանը), որ Հրայր Թովմասյանը ականջալուր չի եղել ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանի դիմումին, ու որ` Հրայր Թովմասյանին հրաժարական պարտադրելու մասին օրինագիծը ամենաարդար բանն է աշխարհում:
Բանն այն է, որ միջակ իրավաբանի համբավ ունեցող պետաիրավական հանձնաժողովի նախագահին իշխանությունները ոչ թե արդարադատության նախարարի պաշտոնն են խոստացել, այլ հենց ՍԴ նախագահի. «Վահե Գրիգորյանն այլեւս իշխանությունների ֆավորիտը չէ, նա իշխանություններին մի շարք հարցերով «подстава» է արել, իսկ Վ. Վարդանյանը հասկանում է դա»,- ասաց իշխանական մեր աղբյուրը»:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը