Ալիևի դիվերսիան վերադառնում է

Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի ձախողման մասին: «Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ», - ասված է ՊԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: - «ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»: ՊԲ մամուլի ծառայությունը նշել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

«Որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: [Տեղի է ունեցել] այն, ինչ միշտ տեղի է ունենում, որովհետև մենք նույն հակառակորդը ունենք նույն տեսլականով, նույն ցանկություններով, նույն ծրագրերով, նույն նպատակներով», - նշեց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Նա չի բացառում, որ ադրբեջանական կողմը փորձում է սրել իրավիճակը սահմանին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ։
Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպելու են Նյու Յորքում, որտեղ նրանք երկուսն են մասնակցում են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։

Հայտնի է, որ սովորաբար Ադրբեջանը նման հանդիպումների նախօրեին դիմում է այդպիսի քայլերի: Սա արդեն ավանդական քաղաքականություն է:

Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրությունից որոշ ժամանակ անց Ադրբեջանը հաստատեց զինծառայողի մահը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինծառայող Ռամին Աբդուրախմանովի մահը: Ըստ ադրբեջանական կողմի՝ զինվորը մոլորվել է և սպանվել հայկական ուժերի կողմից չեզոք գոտում:

Մինչդեռ հայկական կողմը ավելի վաղ հաղորդել էր ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի մասին, որը, ըստ Ղարաբաղի պաշտպանության նախարարության, ձախողվել էր:

Դիվերսիայի փորձի մասին տեղեկությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է, սակայն Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Ադրբեջանական կողմը նաև հայտնում է, որ զինվորի մարմինը չեզոք գոտուց դուրս բերելու համար դիմել է Միջազգային Կարմիր խաչի կոմիտեին:

Նշենք, որ ՊԲ–ն որևէ կորուստ չի ունեցել։ Ի դեպ, 2019թ. հունվարի 1-ից մինչ օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 31 կորստի մասին։

Թերևս, առաջին անգամ Փաշինյանի հետ բանակցություններից առաջ ադրբեջանական կողմը դիվերսիոն գործողությունների դիմում: Նշանակում է՝ Բաքվի համար առկա է բանակցությունները տապալելու «հիմնավոր» պատճառ:

Այսինքն, ամեն ինչ Ադրբեջանի համար կրկին մտնում է նախկին ռեժիմ՝ դիվերսիաների, հարձակումների ու անկանխատեսելիության փուլ:

Թամար Բագրատունի

դիտվել է 2514 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am