Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուրբաթ օրը Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժին՝ նշելով, որ որեւէ լրագրող բերման չի ենթարկկվել: Վլադիմիր Գասպարյանը չի համաձայնվել այն դիտարկման հետ, թե ոստիկանությունը չի բարեփոխվում: «Ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել: Ուղղակի մարդիկ կան, որոնք դա ուզում են տեսնել, կան, որ չեն ուզում տեսնել»,- ասաց ոստիկանապետը:
Վլադիմիր Գասպարյանն ասաց նաեւ, որ ոստիկանությունն ընդունում է իր սխալները, իսկ լրագրողները՝ ոչ: «Բարեփոխվեք, սիրելիներս, բարեփոխվեք, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, գունաթափվում եք»,- հանդիմանեց լրագրողներին Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ոստիկանապետը խոսքից այն կողմ չի անցնում՝ նա նետել է. «Ես քու մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը