Վանեցյանը շանտաժ է անում, բայց մեզ չեն վախեցնում Վանեցյանի հայտարարությունները.Հրաչյա Հակոբյան (video)
«Այն, որ Արթուր Վանեցյանն այս կարճ ժամանակահատվածում քաղաքական հայտարարություններ է անում, կարծում եմ՝ նոր չէ ի հայտ եկել իր մոտ. նա վաղուց արդեն զբաղվել է քաղաքականությամբ, ինչն անհամատեղելի էր իր պաշտոնի հետ»,-այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հեռանալուն:
Պատգամավորի խոսքով՝ Վանեցյանն իր հայտարարությունով շանտաժ է անում, բայց այս իշխանությանը նման հայտարարությունները չեն վախեցնում:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
