Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28—րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն անցկացվում էին Գյումրիում: Բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում էր «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի «հերոսներն» այն անձինք էին, ովքեր, ըստ հայտարարված նպատակի՝ իրենց ուժերով ստեղծել են սեփական բիզնես և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։

Ուշագրավ է սակայն այն, որ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը, ձայն խնդրելով, մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ՝ նախապես ողջունելով միջոցառմանը ներկա պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որին նա դիմեց որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»: «Ես էդպես եմ հասկանում»,- հավելեց նա: Ելույթը ողջունվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Այս «հայտարարությունը» մեծ աժիոտաժ առաջացրեց սոցցանցերում. օգտատերերը ընդգծում էին այս երևույթի անթույլատրելիությունը: Մյուս կողմից, այս «եզրույթն» օգտագործվում է հանրությանը իրենց ծայրահեղականությամբ և ահաբեկչությամբ հայտնի «Սասնա ծռեր» խմբավորման կողմից: Պատահական չէ, որ երեկվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղարկվել խմբավորման պարագլուխ Ժիրայր Սեֆիլյանին:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ևս զերծ չի մնում Արցախի վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց, որոնցից էլ, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել է մեր «հերոսը»:

Նշենք, որ հայտարարությունը առանձնակի ուշադրության է արժանացել «Re:public of Artsakh» և «Баграмян 26» տելեգրամյան ալիքների կողմից։ Վերջինս, բացի իշխանական քարոզչամեքենա լինելուց, օդում կախված լուրերի համաձայն կառավարվում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կողմից։

Հաշվի առնելով այն, որ Արցախի նախագահին ՀՀ Արցախի մարզպետ անվանած և սոցցանցերում աժիոտաժ առաջացրած հայտարարության հեղինակի անունը մրցանակաբաշխության ընթացքում չի հայտարարվել, AntiFake.am-ը ուսումնասիրել է և պարզել, թե ով է այդ անձը։

Այսպիսով, այդ անձը Արտուշ Խաչատրյանն է: Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր նախագահն է և «Համայնքի զարկերակ» ԵՀԿ ղեկավարը:

 

 

«Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը զբաղվում է «վայրի ուտելի բանջարեղենի և դեղաբույսերի մթերմամբ, հավաքով և վաճառքով։ Ծրագիրը իրականացվում է համայնքում գործող «Եվրոպական Միության կողմից իրականացվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում:

«Սարերի բարիք»-ը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի հիմնադիրը «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն է։

 

Դեռ 2017-ին «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Արտուշ Խաչատրյանը «Սարերի բարիք»-ի գործունեության մասին ասել է. «Մեր նպատակները շատ են, ծրագրերը՝ բազմազան: Առաջին քայլերը հուսադրող են, որոնք մեզ ընդարձակվելու հնարավորություն են տալիս»։ Մեկ այլ աղբյուրում էլ նշված է, որ «Սարերի բարիք» ՍՊԸ-ի շնորհիվ Վարդենիկ համայնքում բացվել են մի շարք աշխատատեղեր»:

Սակայն հետաքրքիր է, որ համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքի՝ ՍՊԸ-ն մինչ օրս որևէ վճարում չի կատարել հիմնադրամին, այսինքն՝ չունի որևէ գրանցված աշխատող։

 

Իսկ «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն, համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքի, ունեցել է մինչև 6 աշխատակից, իսկ ապրիլ ամսից հետո որևէ վճարում արված չէ:

 

Ձեռնարկության ղեկավարը՝ Արտուշ Խաչատրյանը, բավական ակտիվ գործունեություն է ծավալում Գեղարքունիքի մարզում, կազմակերպում մի շարք գյուղատնտեսական փառատոններ:

Արտուշ Խաչատրյանն է կազմակերպել նաև «Ավելուկի փառատոնը», որին մասնակցել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ միասին։

 

Արտուշ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ջատագովն է և անվերապահ աջակիցը, ուստի զարմանալի չէ Արտուշ Խաչատրյանի կողմից արված հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարությունների ֆոնին:

 

Արտուշ Խաչատրյանը ժամանակին փորձել է նաև զբաղվել թաղումների կազմակերպման ծառայություններով, սակայն ներկայումս ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է:

դիտվել է 3686 անգամ
Լրահոս
Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am