Ամերիկյան զորքերը մոտենում են. Նոր պատժամիջոցներ՝ ընդդեմ մեր հարևանի

Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում հերթական ճգնաժամի պատճառ օրերս հանդիսացավ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների հրթիռակոծումը, որի համար Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին:

Ընդամենը օրեր անց այս թոհուբոհից՝ սեպտեմբեր 20-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է սահմանում Իրանի ազգային բանկի դեմ: Թրամփը հայտարարել էր, որ երկրի ֆինանսների նախարարությանը հանձնարարել է զգալիորեն ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին իր հերթին նշեց, որ բանկը «ֆինանսական վերջին միջոցն էր Իրանի իշխանությունների համար:» Իրանի ազգային բանկը երկրի խոշորագույն կոմերցիոն ֆինանսական ինստիտուտն է, որի ակտիվները 2016թ. գնահատվել են շուրջ 80 միլիարդ դոլար:

Իրանի Կենտրոնական բանկի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: «ԱՄՆ-ը ցանկանում է արգելափակել պարենամթերքի և դեղամիջոցների հասանելիությունը Իրանի բնակչության համար: Ակնհայտ է, որ այս քայլը խախտում է բոլոր միջազգային պարտավորությունները», – ասել է նա՝ հիշեցրելով, որ «Վաշինգտոնը արդեն պատժամիջոցներ է կիրառել Իրանի Կենտրոնական բանկի դեմ, և այժմ Միացյալ Նահանգները կրկին սահմանափակումներ են դնում այս կառույցի նկատմամբ»: «Կենտրոնական բանկի դեմ պատժամիջոցները վկայում են ամերիկացիների հուսահատության մասին»:

ԱԳ նախարարը հավելել է, որ «Միացյալ Նահանգները երբեք հավատարիմ չի եղել միջազգային համաձայնագրերին և դրանք մեկնաբանել է՝ ելնելով իր ազգային շահերից»: «Մի կողմից, այս քայլը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները: Մյուս կողմից դա ազդանշան է, որ ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունն իրեն սպառում է», – ասել է նա: Ըստ Զարիֆի՝ «ամերիկացիները չեն կարող միաժամանակ շարունակել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը և առաջարկել նստել բանակցությունների սեղանի շուրջ: Որպեսզի միջուկային գործարքի շուրջ երկխոսությանը միանա, Վաշինգտոնը պետք է վերջ տա տնտեսական պատերազմը Թեհրանի դեմ»,- ընդգծել է նա:

Միաժամանակ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը հավելյալ զորքեր կուղարկի Սաուդյան Արաբիա՝ այդ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը ուժեղացնելու նպատակով: Այս մասին Վաշինգտոնում հայտնեց ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը: «Արձագանքելով թագավորության խնդրանքին` նախագահը հավանություն է տվել [Սաուդյան Արաբիայում] ամերիկյան հավելյալ զորքերի տեղակայման որոշմանը: Այդ ստորաբաժանումները իրենց բնույթով պաշտպանական են լինելու և հիմնականում կենտրոնանալու են հակաօդային և հակահրթիռային պաշտպանության խնդիրների վրա: Մենք նաև աշխատում ենք Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ ամերիկյան ռազմական սարքավորումների առաքումներն արագացնելու ուղղությամբ: Այդ մատակարարումները կմեծացնեն երկու երկրների ինքնապաշտպանական կարողությունները»:

Նկատենք, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը Մերձավոր Արևելք ամերիկյան նոր ստորաբաժանումներ ուղարկելու խնդրանքով դիմել էր երկրի խոշորագույն նավթային ձեռնարկությունների դեմ սեպտեմբերի 14-ին իրականացված հարձակումներից հետո:
Իրանը արձագանքեց Սաուդյան Արաբիայում հավելյալ ամերիկյան զորքեր տեղակայելու որոշմանը: «Իրանը կպատժի երկրի դեմ հարձակում ձեռնարկած ցանկացած ուժի», պետական հեռուստատեսության եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ հավելելով. «Զգույշ եղեք: Որևէ սահմանափակ ագրեսիա այդպիսին չի մնա: Մենք կհետապնդենք ցանկացած ագրեսորի: Մենք կպատժենք մեր դեմ հարձակում իրականացրած ցանկացած ուժի մինչև դրա վերջնական կործանում»:

Իր հերթին Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ ինքը «ձևամոլություն» է համարում Մերձավոր Արևելքում լրացուցիչ զորքեր ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը, և որ «ամեն ինչ սխալ ուղղությամբ է ընթանում»:

Իրանը Պարսից ծոցում խաղաղության և անվտանգության ապահովմանը միտված ծրագիր կներկայացնի, նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` նշելով, որ այդ ծրագիրը մշակվելու է «տարածաշրջանի այլ պետությունների հետ համատեղ»: Անդրադառնալով Սաուդյան Արաբիա հավելյալ ամերիկյան ստորաբաժանումներ ուղարկելու` Սպիտակ տան որոշմանը, Ռոհանին ասել է. - «Օտարերկրյա ուժերը կարող են խնդիրներ ստեղծել և հարվածի տակ դնել մեր ժողովրդի և ողջ տարածաշրջանի անվտանգությունը»:

Այս տեղեկատվությանը զուգահեռ ստացվեց մեկ այլ ուշագրավ տեղեկություն: Իրանը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների ծրագրերի մասին: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Օմանի նեղուցում և Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: «Իրանը շուտով համատեղ վարժանքներ կանցկացնի Ռուսաստանի և Չինաստանի հետ Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում», – մեջբերում է FARS գործակալությունը: Նրա խոսքով՝ զորավարժությունների ընթացքում զինվորականները փորձ կփոխանակեն մարտավարական և ռազմական զորավարժություններում: Բացի այդ, Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ շուտով Թեհրանում պետք է անցկացվի գլխավոր շտաբի պետերի հանդիպում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2189 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am