ԱՄՆ-ը կհաղթահարի քաղցկեղը. Օբամա
ԱՄՆ-ը կհաղթահարի քաղցկեղը, սակայն դա տեղի կունենա ամերիկացիների նոր սերնդի ժամանակ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լուիզիանա նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Reuters-ը: «Մենք կհավաքենք լավագույն հետազոտողներին, լավագույն գիտնականներին և կհասնենք դրան: Հնարավոր է, դա չի հաջողվի բուժել իմ կյանքի ընթացքում, սակայն ես մտածում եմ, որ դա տեղի կունենա ձեր կյանքի ընթացքում»,- ասել է նա` դիմելով տեղի դպրոցականներին: Օբաման խոստացել է այդ հարցի լուծմանն ուղղել նշանակալի միջոցներ և արագացնել բժշկական հետազոտությունները:
