Նիկոլ Փաշինյանը «մսաղացը» պահել է բոլոր նախկինների համար

Կադրային քաղաքականությունը բոլոր ղեկավարների համար եղել է եւ աքիլեսյան գարշապարը եւ փրկօղակը: Ղեկավարները քննադատվել են ոչ պրոֆեսիոնալ, իրենց գործից չհասկացող կադրեր ընտրելիս, մյուս կողմից՝ վատ արդյունքների դեպքում իրենք են կադրերին դարձրել փրկօղակ՝ կատարվածի ողջ պատասխանատվությունը դնելով կադրերի վրա: Կադրային քաղաքականության հարցում անհասկանալի չափորոշիչներով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն այն պատճառով, որ հեկտարների մասին տարական պատկերացում չունեցող պաշտոնյային կարող է հանդուրժել բարձր պաշտոնում միայն այն պատճառով, որ իր հետ քայլել է հեղափոխության օրերին ու նաեւ հեղափոխության սիմվոլներից է, եւ ընդհանրապես նման անտեղյակների վստահել պատասխանատու ոլորտներ միայն այս <<շնորհի>> համար, այլեւ որ մոլի հեղափոխականների կողքին իսկզբան տեղ տվեց նախկին <<ռեժիմի>> կարկառուն ներկայացուցիչներին, որոնք փոփոխությունն իր ձեռքում էր, բայց Նիկոլ Փաշինյանը չնախընտրեց նրանց հեռացնել համակարգից: Նույն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Վալերի Օսիպյանը, Արթուր Վանեցյանը, Ֆելիքս Ցոլակյանը եւ այլք: Անշուշտ, ավելի քան պարզ է դառնում, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոններ տվել: Առաջին պատճառը թերեւս այն է, որ անսպասելի հեղափոխությունից հետո նա կադրերի խնդիր ուներ, եւ ասենք օրենքը թույլ չէր տալիս իր հետ քայլածներին նշանակել ուժային պաշտոններում, կամ չուներ համապատասխամ կադրեր այլ նախարարությունների համար, դրա համար էլ տեղ տվեց նախկիններին: Հաջորդ պատճառն այն էր, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նախկին համակարգը քայքայելու գործը ըստ երեւույթին ցանկանում էր իրականացնել հենց նախկինների ձեռքով, որոնք ավելի լավ էին տիրապետում համակարգին , քան Նիկոլ Փաշինյանն ու իր ցանկացած նորաթուխ պաշտոնյա:
Եւ երբ ամեն ինչ ընկավ իր հունի մեջ, գնացքը մեխանիկորեն սկսեց ընթանալ ռելսերի վրա, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ ժամանակն է ազատվել նախկիններից, որոնց նկատմամբ կասկածները ըստ էության նրան հանգիստ չեն թողել հենց առաջին օրվանից: Իհարկե, նա երբեւէ ցույց չի տվել այդ պաշտոնյաների նկատմամբ իր վերաբերմունքը, ճիշտ հակառակը հարկ եղած ժամանակ նրանց գովաբանությամբ է զբաղվել, երկու ամիս առաջ էլ գեներալի կոչումներ շնորհեց Վանեցյանին ու Օսիպյանին, բայց երբ պահը հասունացավ , նա նրանց հեռացնելու որոշման հարցում չհապաղեց: Այնպես որ, սա պետք է դաս լինի բոլոր նրանց համար, որոնք հարմարավետ տեղավորվել են նոր իշխանության տաքուկ անկյուններում ու կարծում են, որ լեզու են գտել նորերի հետ: Ձեր ժամանակը նույնպես չի ուշանալու, եթե դուք ձեր պաշտոնում եք, ապա նորերը դեռ ձեզ օգտագործելու հնարավորությունը սպառված չեն տեսնում, երբ կտեսնեն, դուք մեկ րոպե ավել չեք մնալու ձեր դիրքերում:

Անի Սահակյան

դիտվել է 4714 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am