Ում դիմել, եթե ուզում եք ոչխար բուծել

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:

Համաձայն վիճակագրական կոմիտեի հրապարակած պարենային հաշվեկշռի տվյալների` հանրապետությունը ինքնաբավ է ոչխարի մսի գծով, և այդ ցուցանիշը կազմում է 138.9 տոկոս: Սա նշանակում է, որ ճյուղի զարգացման նպատակը արտահանման նպատակով է արվում։ Հարկ է նշել, որ վերջին 4 տարիների ընթացքում հանրապետությունից տարեկան արտահանվել է միջինը 21.6 հազար գլուխ ոչխար և 2.1 հազար տոննա ոչխարի միս: Միայն 2019 թվականին (մայիսի 31-ի դրությամբ), ըստ օպերատիվ տվյալների, հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում ոչխարի միսն ունի մեծ պահանջարկ:
- Ի դեպ, 1991 թվականին ոչխարների գլխաքանակը կազմել շուրջ 1.0 միլիոն։ Հետագա տարիներին այն նվազել է և արդեն 1998 թվականին կազմել է 521.0 հազար: Վերջին տարիներին ևս նկատվում է ոչխարների և այծերի գլխաքանակի նվազեցման միտում, որի հետևանքով հանրապետությունում ոչխարների և այծերի գլխաքանակը, 2019 թվականի հունվարի մեկի դրությամբ, կազմել է 638.2 հազար գլուխ՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 745.8 հազար գլխի դիմաց: Հույս կա սակայն, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների շնորհիվ մինչև 2027 թվականը շուրջ 100 հազարով ոչխարների սերունը Հայաստանում կավելանա:

Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ ոչխարաբուծությունն առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից է, և միջազգային գները, ինչպես նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում են, որ այս ներուժը հնարավոր է իրացնել առաջիկա տարիներին: Ոչխարաբուծության պետական ծրագրի նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որը կնպաստի արտաքին շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ տնտեսվարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ, կբարձրանա ճյուղի շահութաբերության մակարդակը, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի և արտահանման ծավալները և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով` Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է ընթացակարգերը, որպեսզի ծրագրով հետաքրքրվող տնտեսվարողները տեղյակ լինեն, թե ինչ քայլեր պետք է անել՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ ժամկետում և ի՞նչ պայմանների պետք է բավարարել՝ ծրագրից օգտվելու համար: Նշվել է նաև, որ Համաշխարհային բանկի հետ նախնական պայմանավորվածություն կա՝ տեղական տոհմային ոչխարաբուծության զարգացմանն ուղղված աշխատանքներն սկսելու համար:
Ըստ այդմ` ոչխարապահներին տրամադրվելու են վարկեր ՀՀ դրամով, առավելագույնը12 % անվանական տոկոսադրույքով:

Ծրագրի շրջանակներում կսուբսիդավորվի յուրաքանչյուր շահառուի կողմից մեկ գլուխ` 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված կենդանու համար փաստացի վճարված գումարը: Այս գումարը, սակայն, տարվա կտրվածքով չի կարող ավել լինել 900 մլն ՀՀ դրամից:
Իսկ միայն 2019 թվականի, այսինքն` այս տարվա համար նախատեսվել է ոչ ավել, քան 450 մլն դրամը:


Հայկ  Դավթյան

 

դիտվել է 2890 անգամ
Լրահոս
Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am