Սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Որոշման ու ընդհանուր դատական գործընթացի վերաբերյալ hayeli.am-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հետ. «Մինչև դատաքննության ավարտը գործում է մարդու ազատության կանխավարկած: Երեկ իմ հայտարարության մեջ բերեցի մի քանի օրինակներ՝ Դավիթ Սանասարյանի օրինակը, «Սասնա Ծռերի» անդամներինը: Այս օրինակները ես դրական իմաստով եմ բերել, քանի որ այսօր մենք կարող ենք փաստել, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն ապօրինի է»: Օրբելյանի դիտարկմամբ՝ դատական իշխանության մարմինն անկախ չի գործում: Մանրամասները՝ տեսանյութում.
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրաելյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը