Կրեմլի հերթական մերժումը Նիկոլ Փաշինյանին

Նախօրեին ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես RTVI լրատվական կայքը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկություն էր հրապարակել, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։

Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը իրականացնող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի մեկնաբանում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի միջև պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը:
««ՀԿԵ» ընկերությունը այդ թեմայի առնչությամբ մեկնաբանություն չունի, ընկերությունը աշխատում է բնականոն ռեժիմով»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: Այսինքն` պայմանագրային ժամկետից անցել է ընդամնեը 11 տարի, և այս պահին դեռևս գրեթե 20 տարի կա ժամկետի ավարտին:
Պայմանագրի խզումը Հայաստանին շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու:

Համաձայն կոնցեսիոն պայմանագրի ՝ դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատար և 58 ուղևորատար վագոն, 85 լոկոմոտիվ և 30 էլեկտրագնացք: Ակժմ եթե ռուսական ընկերությունը դուրս գա հայկական շուկայից` Հայաստանի երկաթուղին փաստացի կմնա առանց շարժակազմի: Նոր շարժակազմ ձեռք բերելու համար լրջագույն ներդրումներ են պահանջվելու, որի համար պահանջվող միջոցներ Հայաստանը հազիվ թե ունենա, կամ էլ կառավարումը պետք է նոր ընկերության տրվի: Այստեղ սակայն պետք է նկատի ունենալ, որ առանց շարժակազի` երկաթուղու գրավչությունն ամենևին էլ բարձր չէ: Իսկ եթե նոր ընկերությունը, եթե այդպիսին գտնվի, խոշոր ներդրումներ կատարի, ապա դա անպայմանորեն կանդրադառնա բեռնափոխադրումների սակագների վրա, ինչն էլ իր հերթիյն կնշանակի, որ երկաթուղու միջոցով ներկրվող ապրանքները` ցորեն, դիզվառելիք և այլն կթանկանան:
Հայաստանի երկաթուղու աշխատակազմը, որի թիվը հասնում է 3000-ի, կկանգնի աշխատանք կորցնելու ռիսկի առջև` ավելացնելով գործազուրկների առանց այդ էլ մեծ բանակը: Եվ վերջապես, լինելով քաղաքական նշանակության ենթակառուցվածք, երակթուղուց հրաժարվելով ռուսական կողմը ի ցույց է դնում իր բացասական վերաբերմունքը Հայաստանի ներկա իշխանության հանդեպ: Ի դեպ, Կրեմլից եկող այս մերժողական մեսիջները բավականին խորհրադնշական են` Պուտինի այցին ընդառաջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահի այցը Երևան:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 10101 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am