Նիկոլի սրած բիզը սկսում է ծակել իրեն

 Նախորդ շաբաթվա աղմկոտ պաշտոնանկություններն ու հրաժարականները կարծես թե չմեղմացրին Ամուլսարի հարցով շարժման թափը: Ուրբաթ օրը Ջերմուկում անգամ մեծ դասադուլ և գործադուլ էր մեկնարկել, որին միացել նաև հարակից համայանքները: Այդ ակցիայի մեջ անշուշտ, ամենատպավորիչը պաստառները ձեռքներին փողոց դուրս եկած դպրոցահասակ երախաներն էին: Որոշ դպրոցների տնօրեններ երեխաների մասնակցությունը դասադուլին թույլ չտալու համար անգամ ոստիկաններ էին հրավիրել, մի բան, որ արվում էր նաև նախահեղափոխական Հայաստանում: Բայց աշակերտները դուրս էին եկել, դասերը տապալված էին: Հաշվի առնելով, որ Ամուլսարի խնդիրը դեռ կարող է երկար ժամանակ չլուծվել, չի բացառվում, որ դասադուլը Վայոց ձորում կլինի շարունակական:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել էր, որ մտահոգված է այս առնչությամբ. <<Մեր աշակերտն արդեն ապացուցել է, որ իր իրավունքները պաշտպանելու և դրանց համար պայքարելու համար ունի բավարար կամք և ունակություններ։ Հաշվի առնելով այս փաստը՝ կոչ ենք անում բոլոր մեծահասակներին զերծ մնալ երեխաների զգացմունքները շահարկելուց և արհեստականորեն չազդել նրանց որոշումների կայացման վրա։ Մեր նպատակն անկախ և կրթված քաղաքացու ձևավորումն է, և ցանկալի է, որ բոլորիս գործողություներն ուղղված լինեն ծառայելու այդ գաղափարին՝ առանց այն արժեզրկելու։
Միաժամանակ նշում ենք, որ արձանագրված բոլոր մտահոգությունները կուսումնասիրվեն մեր կողմից և կտրվեն համապատասխան գնահատականներ, անհրաժեշտության դեպքում՝ կձեռնարկվեն միջոցներ>>,- նշված էր նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Փաստորեն հեղափոխական Արայիկ Հարությունյանը 2018 թվականի ապրիլյան հեղափոխության օրերին կոչ էր անում դպրոցականներին հանուն իրենց ապագայի դասի չնստել, Նիկոլ Փաշինյանի հետ ամեն կերպ քաջալերում էր դասադուլն ու գործադուլը, այսօր մտահոգված է: Հարգելիներս, այդ դուք եք երեխաներին ցույց տվել դասի չնստելու, մեծահասակների հետ միասին քաղաքական խնդիրների մեջ ներքաշվելու արատավոր ճանապարհը: Այս դուք էիք երեխաներին սովորեցնում ձեռք ձեռքի բռնած կենդանի պատ կազմած քայլել ու փակել փողոցները: Ավելին` հրապարակավ անարգանքի սյունին էիք գամում բոլոր նրանց, ու հատկապես այն մանկավարժին ու տնօրենին, ով աշակերտին հորդորում էր` դասով զբաղվել, իսկ քաղաքականությունը թողնել մեծահասակներին: Հիմա մտահոգվում եք, որ ինչ անեք: Ձեր մտագությունն այլևս ժամանակավրեպ է:
Իրականում դպրոցին ու աշակերտին քաղաքական գործընթացին խառնելը, դասերը տապալելով փողոց փակելն ու ցույց անելը անընդունելի էր և' այն ժամանակ, և' այսօր: Այն բիզը, որ դուք ժամանակին սրել եք, անպայման ձեզ էլ է ծակելու, ու առաջին ծակոցները արդեն սկսվել են: Ո'չ տնօրենը, ո'չ ոստիկանը, ո'չ էլ նախարարը չեն կարողանալու դպրոցից ցույցի փախչող աշակերտի դեմն առնել: Նախարարը պարտավոր է պատժել այն տնօրեններին, ովքեր կհամարաձկվեն դպրոցի դուռը փակել ցույց գնացող երեխաների դեմ: Պարտավոր է, որովհետև ժամանակին Նիկոլ Փաշինյանը մտնում էր ուսումնական հաստատություններ և կոչ անում բոլորին միանալ իրեն:
Այնպես որ` կա քարերը նետելու ժամանակ, կա նաև քարերը հավաքելու ժամանակ:

 


Հայկ  Դավթյան

դիտվել է 8694 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am