Ռուսաստանը պատրաստվում է երեք հուժկու հարվածի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ հրապարակեց է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու կամ նրա նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց, որ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Որոշումը 10 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան: Հասկանալի է, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում չի գործում։ Դատարանները, գտնվելով իշխանությունների աննախադեպ ճնշման տակ, ընդունում են անօրինական որոշումներ։ Սա նշանակում է նաեւ, որ Հայաստանն այլեւս տեղ չունի իրավական պետությունների շարքում, որ աշխարհում ընդունված իրավական բոլոր ընթացակարգերը՝ գրավի կիրառում, երաշխավորություն, առավել եւս նախկին նախագահի՝ այդ ինստիտուտի նկատմամբ հարգանքը. Մենք սպառել ենք, չունենք:

Հայաստանի իշխանությունն իր առջեւ մեկ գերխնդիր է դրել՝ Քոչարյանը պիտի մնա երկրի գլխավոր ամբաստանյալ, քանզի դրանով Նիկոլ Փաշինյանն անձնական վրեժ ու քաղաքական հարց է լուծում: Չնայած, որ հեղափոխությունից հետո իշխանությունը երբեւէ չի էլ ընթացել իրավական ու սահմանադրական ճանապարհով, ասվածի վկայություններն են իր ճնշման ներքո ընտրությունը, ԱԺ-ի եւ դատարանների պաշարումը , իսկ այսօր էլ քաղաքական արշավը ՍԴ-ի վրա, բայց այսօրվա որոշումն այն վերջին ակորդն էր, որն ազդարարեց, որ Հայաստանը փակում է իրավական ու սահմանադրական ճանապարհների առջեւ կիսաբաց դուռը: Հայաստանում դատական համակարգը ջարդուփշուր անելու Փաշինյանի մոլուցքը , հասկանալի է նաեւ, որ ունի նաեւ անձնական դրդապատճառ, Փաշինյանի համար Քոչարյանի հարցը հոգենխանգարմունքի հասցնող խնդիր է եւ նման հոգեվիճակը պարտադրվում է նաեւ դատական մարմիններին, այդուհանդերձ միայն այս հարցում չէ, որ գործող իշխանությունը ոտնահարում է իրավական ու սահմանադրական նորմերը: Սա նորանկախ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է:

Այս որոշմամբ իշխանությունը նպատակ ունի նաեւ ջարդել դիմակայության վերջին բաստիոնը, թե ԱԺ, թե արտախորհրդարանական դաշտը իշխանության ձեռամբ ամայացել ու ամլացել է, միակ դիմակայության օճախը թերեւս մնում էր Քոչարյանի շուրջ ձեւավորված բեւեռը, որին փորձ է արվում բեկորների վերածել նաեւ այս ճանապարհով: Ուստի ոչ միայն քոչարյանական բեւեռը, այլեւ ընդդիմադիր շարքերում պետք է հասկանան, որ իշխանությանը դիմակայելու միակ ճանապարհը մնում է ոչ ստանդարտ մեթոդներով երկրում ֆորս մաժորային իրավիճակներ ստեղծելը: Հարցի մյուս կողմն է՝ ընդունելի է արդյոք այդ ճանապարհը, թե ոչ, բայց Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չի թողել, բոլոր ճանապարհները փակուղի են տանում: Իիսկ եթե ոմանց թվում է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ Փաշինյանի, որ վարկանիշի կորուստն անխուսափելի է, ապա չարաչար սխալվում են:

Իշխանությունն ունի սեփական դիրքերի ամրապնդման յուրօրինակ բնազդ, հոտառություն: Երբ զգում է, որ իշխանության ներսում անկայուն օջախ է առաջանում, որը կարող է իր դեմ գործել, անմիջապես ազատվում է դրանից: Ինչպես, որ ուժայինների պաշտոնանկությունը եղավ: Այնպես որ ներքին բնազդով իշխանությունը ինքնապաշտպանական պատնեշներ է կառուցելու:

Դիմադրության մյուս ճանապարհը մնում է Ռուսաստանը, ոի նկատմամբ թվացյալ սիրո, իշխանությունը ծածուկ ատելությամբ է լցված եւ այդ ատելությունը երկուստեք է: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական գործընկերոջը սիրաշահելու նպատակով խումբ ուղարկեց Սիրիա,այն, ինչն անգամ Սերժ Սարգսյանը չէր արել, բայց միեւնույն է հայաստանյան իշխանությունը շարունակում է ՌԴ-ի նկատմամբ հաճախակի անհնազանդություն դրսեւորել: Իսկ սրա պատասխանը ըստ էության չի ուշանա՝ տրանսֆերների միջոցով, հայկական ապրանքների արտահանման ճանապարհին ստեղծվող խոչընտոդների ճանապարհով եւ գազի գնի թանկացմամբ եւ այլ սանկցիաներով: Արդեն երեւում են առաջին ծիծեռնակները: Հայտնի է դարձել, որ «Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը (РЖД) պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ ՝ պնդելով, որ նրանք խոչընդոտում են նրա դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի (ՀԿԵ) աշխատանքը, որը շահագործում է հայկական երկաթուղիները:

Անի Սահակյան

դիտվել է 10547 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am