«Սա ահաբեկչական հարված է… Արցախում կպայթի իրավիճակը»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ադրբեջանը դիմում է Երեւանին, քանի որ դրանով ցանկանում է ցույց տալ, որ Արցախ պետություն չկա, որ Արցախը պարզապես օկուպացված տարածք է, որ մայր Հայաստանն է օկուպացրել, հետեւաբար՝ ինքն էլ իրավասու է կարգավորել այս հարցը: Այսինքն՝ սա ահաբեկչական հարված է: Շատ լավ է, որ պարոն Տոնոյանը նման պատասխան է տվել: Դրանով բեկանվել է այդ ահաբեկչական գործողությունը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի ցանկությանը՝ փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին՝ Ստեփանակերտում մի շարք հանցանքների, այդ թվում՝ սպանության համար ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ:

Արցախի նախագահի խոսնակը համեմատական մի օրինակ է ներկայացրել. «Այսպես մտածենք՝ եթե Սաֆարովը, որը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին, լիներ Երեւանի բանտում, մենք կհամաձայնեի՞նք բաց թղնել այդ մարդուն եւ փոխանակել մեր այլ քաղաքացիների հետ:


Մի կողմ դնենք այն, որ սա ծանր, ցավալի հարց է, մենք եւս մտահոգ ենք մեր քաղաքացիների ճակատագրով, ցանկանում ենք, որպեսզի նրանք վերադառնան, բայց հանցագործին, ահաբեկչին բաց կթողնեի՞նք»:

Դավիթ Բաբայանն ասել է, որ բաց թողնելով, օրինակ, Սաֆարովին, մենք կլեգիտիմացնեինք Սաֆարովի արարքը, կստացվեր, որ մենք այն ընդունում ենք, համակերպվում ենք այդ արարքի հետ: Նույնը, նրա խոսքով, այս դեպքում է: Բաբայանի կարծիքով, եթե որեւէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, դա կնշանակի՝ լեգիտիմացնել Սաֆարովին, լեգիտիմացնել այդ ահաբեկչությունը եւ առհասարակ ապակայունացնել իրավիճակն Արցախում, քանի որ Արցախում կպայթի իրավիճակը, եւ որեւէ մեկը որեւէ կերպ չի կարողանալու այդ պայթյունը կասեցնել, որովհետեւ այդ մարդիկ դատապարտվել են հանցագործությունների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1224 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am