Թուրքիան հարգանքով է վերաբերվում խոսքի ազատությանը. Դավութօղլու
Թուրքիան հարգանքով է վերաբերվում քննադատությանը և խոսքի ազատությանը, սակայն, որպես ազատ խոսք հնչած վիրավորանքը համարում է անընդունելի: Այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, գրում է Milliyet թերթը: «Մենք Եվրոպայի մի մասն ենք, և խոսքի ազատությունը մեզ համար մեծ արժեք ունի: Մենք կարող ենք քննարկել ցանկացած իրավիճակ, այդ թվում՝ խոսքի ազատության հետ կապված»,- ասել է նա:
