Ալվինա Գյուլումյանին բրդելն ու դա անարձագանք թողնելը խայտառակություն է. Լարիսա Ալավերդյան (video)
Այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձավ «Իմ քայլ»-ի այն նախաձեռնությանը, որով իրենք սկսել են գործընթաց՝ դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները. «Հարց է առաջանում, եթե ՍԴ-ն մեկ այլ որոշում կայացներ Ռոբերտ Քոչարյանի գործով, արդյոք իրենք կգնային այս քայլին, կարծում եմ՝ ոչ»:
Ըստ Ալավերդյանի՝ այս ժամանակահատվածում Հայաստանում եղել են մի շարք գործընթացներ, որոնք պետությունն ու պատկան մարմիններն անարձագանք են թողել, որը խայտառակություն է. «Երբ դատարաններն էին շրջափակում, ՍԴ դատավորին էին բրդում ու գցում, այս դեպքերը մնացին անարձագանք, որը խայտառակություն է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
