«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-հունիս ամիսներին անասնաբուծության ոլորտում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 3 տոկոս անկում է գրանցվել: Սրան զուգահեռ նկատենք, որ այս տարվա 7 ամիսներին պակասել է նաև մսամթերքի արտադրության ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 5.7, խոզի մսինը` 18.6, իսկ ոչխարինը` 20.6 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են լինում մորթել իրենց անասունները, և գումար չունենալու արդյունքում չեն կարողանում լրացնել մորթած անասնունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում և´ անասնագլխաքանակն է նվազել, և´ մսամթերքը: Եվ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Իսկ տեղական մսի մեկ կիլոգրամը հասնում է 3000 դրամի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը