Քաղաքական նոր «դուետի» չերևացող կողմերը. ի՞նչ է Փաշինյանն ակնկալում «Սասնա ծռերից»

Փաստը գրում է.«Վերջին օրերին ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների հրաժարականները բազմաթիվ հարցեր են առաջացնում: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, թե Օսիպյանի և Վանեցյանի գործունեությունը վարչապետին չի գոհացրել, սակայն այդ հանգամանքը չի կարող զարմանք չառաջացնել, քանի որ հանրության շրջանում այդ երկու կառույցների ղեկավարների գործունեությունից որևէ դժգոհություն չկար, և ամեն ինչ իր հունով գնում էր:


Հնարավոր է, որ չի գոհացրել բացարձակ այլ պատճառներով, որոնց մասին, բնականաբար, հասարակությունը հազիվ թե իմանա, թեպետ կոնկրետ Վանեցյանի հայտարարությունը ամեն ինչի մասին պարզ ու հանրամատչելի բացատրում է:

ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարները մեկուկես տարի աշխատում են, սակայն երբևէ նրանց աշխատանքի վերաբերյալ նկատելի դժգոհություն վարչապետի կողմից չի նկատվել: Ի՞նչ պատահեց, որ նրանք այսպես անսպասելի հրաժարական տվեցին:


Դեռևս մոտ երկու շաբաթ առաջ միայն «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչներն էին հայտարարություն տարածել, որում պահանջել էին ոստիկանապետին և ամբողջ ղեկավար կազմին հեռացնել, ու ուշագրավ է, որ դա տեղի էր ունեցել վարչապետի հետ նրանց հանդիպումից ընդամենը օրեր անց: Իսկ հիմա, երբ ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնները քաղաքական դարձնելու նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է, «Սասնա ծռերը» ամեն կերպ կարևորում է այդ պաշտոնները քաղաքական դարձնելու մտադրությունը:

Ավելին՝ նրանք իրենց տարածած հայտարարության մեջ ոգևորությամբ ողջունում էին ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականը, քանի որ, նրանց կարծիքով, եղել է ռևանշի դավադիր պլան: Դավադրապաշտությունը մեր իրականության համար նորություն չէ:

Սակայն պատահական չէ, որ մեծ թվով վերլուծաբաններ այն կարծիքին են, թե կայծակնային արագությամբ տեղի ունեցած պաշտոնանկությունների և «Սասնա ծռեր»-վարչապետ հանդիպման միջև անմիջական կապ կա:

Այս ուղղությամբ կասկածներն ավելի են խորանում, քանի որ «Սասնա ծռեր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք վարչապետի հետ քննարկել են հրաժարականների հարցը, նշել է, թե «իրենք քննարկել են ահագնացող ռևանշի և դավադրական սցենարների հնարավորությունները»:

Սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ «Սասնա ծռերի» վերջին հայտարարության մեջ պաշտոնանկությունները ուղղակիորեն կապվում են ռևանշի հետ:

Այսինքն՝ ստացվում է, որ հրաժարականների հարցը քննարկվել է հենց ռևանշի շուրջ վարչապետի հետ խոսակցության շրջանակներում՝ ինչքան էլ որ Չուգասզյանը հերքի, թե իրենք հատուկ չեն քննարկել որևէ անձի կամ մարմնի շուրջ առաջացած իրավիճակը։

Ահա և անհիմն չեն մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե վարչապետի հետ հանդիպման ժամանակ հրաժարականների հարցը «Սասնա ծռերն» են բարձրացրել՝ պայմանով, որ այդ դեպքում կսատարեն Փաշինյանին դժվարին իրավիճակում, և դրա արդյունքում էլ կայացվել է հրաժարականների որոշումը:

Սակայն հիմնական հարցն այն է, թե ինչո՞ւ է վարչապետն ակնկալում «Սասնա ծռերի» աջակցությունը, քանի որ ՊՊԾ գնդի գրավման իրադարձություններից հետո «Սասնա ծռերը» հանրության շրջանում վստահություն չեն վայելում, որը ապացուցեցին նաև վերջին խորհրդարանական ընտրությունները:

Եթե վարչապետի և «Սասնա ծռերի» միջև որևէ համագործակցության ֆորմատ ձևավորվի, ապա դրանից կտուժի վարչապետի վարկանիշը, քանի որ նա կասոցացվի ծայրահեղական գաղափարներ ունեցող այդ կուսակցության հետ:

Հավանական է համարվում նաև հետևյալ տարբերակը՝ գործադիրի ղեկավարը ընդառաջ է գնում «Սասնա ծռերի» պահանջներին, իսկ փոխարենը «ծռերը», օրինակ, մաշեցնում են Ամուլսարի հանքի դեմ ուղղված շարժումը և այն տանում վարչապետի ցանկացած հունով:

Այս տարբերակի օգտին է նաև այն փաստարկը, որ «ծռերը» վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ ոչ միայն շարունակում են դեմ լինել Ամուլսարի հանքի շահագործմանը, այլև շահագործումը թույլ չտալու նպատակով ակցիաներ են կազմակերպելու, ինչը նշանակում է բողոքի ակցիաների հունը վերցնել սեփական ձեռքերի մեջ, մյուս կողմից այդ ակցիաները բովանդակազրկել ու վարկաբեկել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am