Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել

«Փաստը »  գրում է.«Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս:


Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների տեսանկյունից, դրանք բարձրացե՞լ են, թե՞ նվազել և որո՞նք են գների տատանման պատճառները:


«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնն անդրադարձել է այս հարցին, վերլուծել է մայրաքաղաքի բնակարանների շուկայական միջին գների դինամիկան, մասնավորապես՝ համադրելով 2018-2019 թվականների առաջին կիսամյակների տվյալները, իսկ վերլուծության արդյունքները տրամադրել է «Փաստ» օրաթերթին:

Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով:

«Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս:

ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով:

Սա նշանակում է, որ հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը և գների թանկացումը հանգեցրել են ավելի քիչ քանակությամբ, բայց ավելի թանկ բնակարանների ձեռքբերման:

Մյուս կողմից, քանի որ ոչ միայն պետական, այլև ոչ պետական սեկտորի աշխատողների պարագայում ևս եկամտային հարկը կարող է արդեն ուղղվել միայն առաջնային շուկայից բնակարանների գնման նպատակով վարկերի մարմանը, ապա կարելի է ենթադրել, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվել հենց առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից-խմբ.):

Հետևաբար՝ միջնաժամկետ հատվածում հնարավոր է, որ գների աճը հանգեցնի բնակարանների պահանջարկի կրճատմանը՝ հատկապես երկրորդային շուկայում:

Ավելի պարզ ասած՝ բնակարանների թանկացումը կարելի է պայմանավորել եկամտային հարկի վերադարձի օրենքի կիրարկմամբ՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի աշխատողների համար, երբ նրանք ձեռք են բերում բնակարան առաջնային շուկայից (նորակառույց շենքում), ինչպես նաև հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների բարելավմամբ:

Վերոնշյալն էլ իր հերթին նպաստում է նորակառույցներում ավելի թանկ գներով բնակարանների ձեռքբերմանը: Հետևաբար, գների բարձրացումը պայմանավորված է հիփոթեքային վարկով ձեռք բերված նորակառույց շենքերի բնակարանների գներով, որն էլ տարածվել է ամբողջ շուկայի վրա»,-ասված է վերլուծության մեջ:

Կենտրոնից պարզաբանում են՝ ստացվում է, որ բնակարանների գների աճը բացասաբար է անդրադարձել բնակարանների պահանջարկի վրա, ինչի հետևանքով առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թվականի 1-ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել է 5,3 տոկոսով:

Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում պետությունը կարո՞ղ է կարգավորել շուկան և զսպել բնակարանների գների բարձրացումը: Հակառակ դեպքում ստացվում է, որ վարկավորման պայմանները բարելավվում են, իսկ մյուս կողմից բնակարանների գները՝ թանկանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am