Չեխիայի ու Սլովակիայի մութ ու նենգ գործարքներն՝ ընդդեմ Արցախի ու Հայաստանի

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը հրապարակել է զեկույց, ըստ որի չեխոսլովակյան համատեղ հոլդինգը՝ Czechoslovak Group-ը, շրջանցելով միջազգային էմբարգոն, զենք և զինամթերք է տրամադրել Ադրբեջանին:

Փաստին «Ազատությունն» անդրադարձել է դեռ երկու տարի առաջ, մինչդեռ, երեկվա զեկույցում կան ուշագրավ մանրամասներ: Ռադիոկայանը հայտնում է, որ երկու տարի առաջ Ադրբեջանի զինուժը Չեխիայում արտադրված «Դանա» տեսակի հաուբիցների և «Վամպիր» տեսակի հրթիռային կայանքների գովազդային տեսահոլովակ էր ցուցադրել:
Czechoslovak Group-ն այդ հոլովակի կապակցությամբ հայտարարություն էր տարածել, թե ընդամենը Tatra-815 մակնիշի բեռնատարներ է վաճառել Ադրբեջանին, իսկ չեխ պաշտոնյաները պնդել էին, թե որևէ առնչություն չունեն Ադրբեջանին զենք վաճառելու գործարքներին: Czechoslovak Group հոլդինգի մաս կազմող Real Trade Praha ընկերությունը հայտնել է, որ Չեխիայի կառավարությունից ստացել է Tatra-815 տեսակի 54 բեռնատար Ադրբեջանին վաճառելու թույլտվություն:
Գործարքի արժեքը 482 միլիոն չեխական կրոն է, ինչը հավասար է 20 միլիոն 580 հազար ԱՄՆ դոլարի:

Ուշագրավ մի հանգամանք կար, որի մասին հայտնում է կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը․ նախքան բեռնատարներն Ադրբեջան ուղարկելը, չեխերը դրանք ուղարկել են Իսրայել, որտեղ իսրայելցի մասնագետները դրանց վրա տեղադրել են հաղորդակցության և կապի սարքավորումներ:

Դրանից հետո բեռնատարներն ուղարկվել են Սլովակիա: MSM Martin ընկերությունը 2016 թվականին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունից ստացել է Իսրայելից ճիշտ 54 միավոր Tatra բեռնատարներ ներկրելու թույլտվություն: Արդեն Սլովակիայում բեռնատարների վրա տեղադրել են Dana M-1 տեսակի հաուբիցներ և Vampire RM-70 տեսակի հրթիռային կայանքներ:

Եվ ահա այդ բարդ աշխարհաքաղաքական շրջագայությունների ու տեխնոլոգիական վերափոխումների արդյունքում խաղաղ և հուսալի «Տատրաները» հասել են Բաքու արդեն որպես հզոր զենք՝ մի տարածաշրջանում, որտեղ կա անավարտ պատերազմ: Մինչդեռ, Չեխիայի կառավարությունը 2017-ին հավատացրել էր, թե երբեք թույլ չի տա զենքի վաճառք Ադրբեջանին:

Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը երեկվա զեկույցում նշվում է, որ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն ժամանակին զենքի էմբարգո են սահմանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշված Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ:

Այսինքն, ՄԱԿ-ի արգելքը հետագայում չեղարկվել է, բայց ԵԱՀԿ-ինը մնում է ուժի մեջ, իսկ Չեխիան՝ ԵԱՀԿ անդամ երկիր է:

Զեկույցում հիշատակվում են նաև Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան փաստաթղթերը, որոնք կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը տեղեկատվական արտահոսքի շնորհիվ է հայթայթել:
Ըստ այդ փաստաթղթերի, Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանությունը բանակցել և Silk Way Airlines ադրբեջանական պետական ավիաընկերության հատուկ չվերթների համար ստացել է տեխնիկական կանգառի նպատակով բուլղարական օդային տարածք մտնելու, վայրէջք կատարելու և թռիչքը շարունակելու թույլտվություն:

Այսքանից հետո մնում է հասկանալ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ինչպե՞ս է արձագանքելու այս իրավիճակին: Պահանջվելո՞ւ են բացատրություններ ու պարզաբանումներ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2268 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am