Էրդողանին տապալելու սցենարներ են նշմարվում

Թուրքիայի իշխող ուժը կորցնում է ազդեցիկ ներկայացուցիչներին, վերջին ամիսներին Ռեջեփ Էրդողանի գլխավորած կուսակցությունը հարյուր հազարավոր անդամների հետ միասին լքում են նաև առաջատար ներկայացուցիչները՝ այդ թվում երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով անսպասելի պաշտոնանկությունից ի վեր այդպես էլ հրապարակավ չմեկնաբանեց իր շուրջ զարգացումները:

Ըստ «Ազատության»՝ թուրքական և արևմտյան մամուլը այդ ժամանակ գրում էր, որ Դավութօղլուի հեռացումը պայմանավորված էր նախագահ Էրդողանի հետ նրա տարաձայնություններով, մասնավորապես՝ սահմանադրական փոփոխությունների հարցում, որոնք հետագայում Էրդողանին կառավարման անսահման լիազորություններ տվեցին:

Սակայն վերջին շրջանում, Թուրքիայի կառավարությունը 21 ամիս ղեկավարած Դավութօղլուն խախտեց լռությունը` կոշտ քննադատություն հնչեցնելով նախ և առաջ իշխող ուժի, մասնավորապես՝ նախագահ Էրդողանի հասցեին: Անցած շաբաթ նա երեք պատգամավորների հետ միասին հայտարարեց կուսակցական մանդատից հրաժարվելու մասին: Դավութօղլուն նշել է, թե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շատ է հեռացել իր հիմնարար սկզբունքներից, և հայտարարել է նոր քաղաքական շարժում սկսելու մտադրության մասին:

Ֆեյսբուքյան իր այդ գրառման մեջ Թուրքիայի նախկին վարչապետը կոշտ քննադատել է երբեմնի մերձավոր դաշնակցի՝ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, շեշտել, որ իշխող ուժը կորցնում է ընտրազանգվածի աջակցությունը, երկրում նկատելի է համակարգային ճգնաժամ, իսկ կուսակիցներից շատերը պակաս ուշադրություն են դարձնում օրենքի գերակայությանը:

Թուլանո՞ւմ են արդյոք Էրդողանի դիրքերը` սա այս օրերին Թուրքիայի ներքաղաքական դրամատիկ զարգացումների ֆոնին հնչող ամենագլխավոր հարցն է:
Վերլուծական շրջանակներում, մինչդեռ, փաստում են, որ Թուրքիայի առաջնորդի դիրքերը դեռևս ամիսներ առաջ են սկսել թուլանալ, նախ՝ տնտեսական ճգնաժամի, ապա՝ ընդդիմության աճող ազդեցության պատճառով, ինչի հետևանքով իշխող կուսակցությունը բավական համեստ արդյունքներ գրանցեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:

Էրդողանի կուսակցությունը, որ 2002 թվականից հաղթում է բոլոր խորհրդարանական ընտրություններում, անցած հունիսին առաջին խոշոր պարտությունը կրեց՝ ընդդիմությանը զիջելով Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը:

Ինքը Էրդողանը, արձագանքելով Դավութօղլուի հայտարարություններին, նրան դավաճան է անվանել: «Երբ գա ժամանակը, մենք նրանց պատասխանատվության կենթարկենք», - հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ նկատի ունենալով ինչպես նախկին վարչապետին, այնպես էլ նրա պես կուսակցությունը լքած մյուս գործիչներին:
Թուրքական մամուլի տվյալներով՝ իշխող կուսակցության մանդատից հրաժարվել են հարյուր հազարավոր անդամներ, այդ թվում՝ ծանրքաշայիններ, օրինակ՝ քաղաքական ուժի հիմնադիրներից Արտաքին գործերի, Էկոնոմիկայի նախկին նախարար Ալի Բաբաջանը: Նա ևս պնդում է, որ Էրդողանի առաջնորդածը ուժը հեռացել է իր սկզբնական արժեքներից:

Բաբաջանը հայտարարել է, թե պատրաստվում է մինչև այս տարեվերջ նոր քաղաքական ուժ հիմնել՝ իշխող կուսակցությանը մարտահրավեր նետելու համար: Մամուլը գրում է, որ նախկին նախարարն այդ հարցում համագործակցում է երկրի նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ, ով «Արդարությունը և զարգացում»-ը լքել էր դեռ 2007-ին:

Թեև Էրդողանի նախաձեռնությամբ Թուրքիայի մայր օրենքում կատարված վիճահարույց փոփոխությունները է՛լ ավելի լայն լիազորություններ են տալիս նախագահին, այդուհանդերձ, թուրքական թերթերը միաբերան պնդում են՝ երկրի առաջնորդը լուրջ մտահոգված է, իշխող ուժի ընտրազանգվածին են ներկայանում միանգամից մի քանի այլընտրանքներ, որոնք տակավին մեծ հեղինակություն ունեն երկրում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1321 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am