Արյան գինն ու Նիկոլի հեղափոխությունը

 

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերն ու այրիները կառավարությունից պահանջում են հավասար և արդար մոտեցում իրենց որդիների հիշատակի հանդեպ։
Կառավարությունն, ինչպես հայտնի է, վերջերս փոխհատուցում հատկացրեց Մարտի 1-ի զոհերին և տուժածներին: Զոհերի իրավահաջորդներին հատկացվեց 30-միլիոնական միանվագ աջակցություն, ծանր վիրավորները կստանան 15- միլիոնական դրամ, իսկ մյուս տուժողները` 5-ական միլիոն դրամ։
«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով հայտնի է «Մառոզ» անունով, կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ակյցիայի ժամանակ պնդում էր, թե ինքը դիմել է կառավարությանը` զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցով, սակայն դրանք մնացել են անպատասխան։
«Ես ցավակցում եմ Մարտի 1-ին զոհվածների մայրերին, նորից ու նորից կրկնում եմ՝ ես չեմ ուզի, որ մի երիտասարդ զոհվի, բայց եթե նրանց տվել ես, ծառայողական պարտականությունները կատարելուց զոհված տղաների ընտանիքիներն էլ ակնկալում են ստանալ 30 միլիոն։ Դիմումիս պահանջում եմ հրատապ պատասխան»,- հայտարարել էր նա։ Հավաքվածները պնդել են, թե պետությունը զոհված զինվորին փառքով դնում է գերեզմանափոսի մեջ ու մոռանում և' նրան, և նրա' ընտանիքի մասին:
Խաղաղ պայմաններում զոհվածների թիվը 6 հազար 646 է։ Նրանց ընտանիքներն այժմ ամեն ամիս 30 հազար դրամ են ստանում։ Մարգարիտա Խաչատրյանը վստահեցրել է. «Չկա այնպիսի օր, որ մեր զոհվածների մայրերը՝ կռացած, ծերացած, մեր դուռը չթակեն, չպահանջեն, որ ինչ-որ բանով մենք իրանց աջակցենք, լույսերն է անջատվել, կամ վառելիք չունեն, կամ հաց չունեն, հիվանդ են, դեղորայքի ճար չկա։ 30 հազարով այսօր ոչ մեկ չի կարող ապրել»:
Հավաքվածները խնդրել են իրենց որևէ քաղաքական ուժի, անձերի հետ չկապել. «Մեր զոհվածների մամաներին, մեր սևազգեստ մայրերին չկապեք ո՛չ քոչարյանականներին, ո՛չ սերժականներին, ո՛չ նիկոլականներին։ Մենք մեր պատասխանն ենք ուզում»,- արադարցիորեն ասել են նրանք:
Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը իջել է հանդիպման նրանց հետ և ընդունել, որ զոհված զինծառայողների մայրերը ճիշտ հարց են բարձրացնում:
«Որպես վարչապետ ամաչում եմ, որ հիմա սենց հարց եմ քննարկում, որովհետև ես համարում եմ, որ էս հարցը վաղուց պետք է լուծված լիներ, բայց ես ներողություն եմ խնդրում բոլորիցդ, որ ձեր հարցը մինչև այսօրվա դրությամբ լուծված չի»,- նշել է նա, ժամանակ խնդրել, որ փուլ առ փուլ բոլորի հարցերը կլուծվեն:
Այս պատասխանը չի բավարարել բողոքի ակցիա կատարողներին, և նրանք հայտարարել են, որ որևէ կոնկրետ լուծում չի առաջարկվել: Ըստ Փաշինյանի` Մարտի 1-ի զոհերի հարազատներին առաջնահերթություն տալը պայմանավարված է հանգամանքով, որ Մարտի 1-ի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը պարտվելու է, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնելու էր ավելի շատ գումար վճարել։
Փաշինյանը կամա թե ակամա շոշափել է շատ կարևոր ու նուրբ մի հարց` արյան գնի հարցը: Ստացվում է, որ Մարտի 1-ի զոհերի արյան դիմաց կառավարությունը բարձր գին է վճարել, որովհետև եվրոդատարանը կարող էր ավելին պահանջել: Իսկ ահա երկրի ու հայրենիքի պաշտպանների արյան գինը ցածր է` ամսական ընդամենը 30 հազար դրամ, որովհետև նրանք անտեր են` պաշտպանված չեն ՄԻԵԴ-ի որոշմամբ: Ստացվում է, որ հայրենիքի համար զոհվածներն անտեր են: Փաշինյանը չի հասկացել, որ անտերների արյունն անգին է, և նրանց պաշպանն էլ պետությունն է, տվյալ դեպքում` ինքը: Խնդիրը ամենևին էլ գումարի չափը չէ, բայց եթե այս դեպքում հատուցումը գնահատանքի ձև է, ապա պետք է արձանագրել, որ Երևանի կենտրոնում զոհվածի հիշատակը չի կարելի ավելի բարձր գնահատել, քան առաջին գծում սահման պահելու համար զոհվածինը: Սա նշանակում է առաջին գըծը տեղափոխել Երևանի կենտրոն` դրանից բխող բոլոր ռիսկերով: Սա առնվազն նշանակում է զարկ տալ այն թեզին, թե մայրաքաղաքի սրտում իշխանության դեմ պայքարելն ավելի մեծ հերոսություն է, քան թշնամու հարձակումը առաջին գծում կասեցնելը:


Հայկ Դավթյան

դիտվել է 1970 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am