Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում քիչ առաջ ավարտվեց ջահերով ավանդական երթը։
Հազարավոր երիտասարդներ՝ ջահերով, Հայաստանի, Արցախի եւ Ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով Ազատության հրապարակից բարձրացել են Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։
Երթը տեւել է գրեթե երկու ժամ, մասնակցել են ՀՅԴ, ՀՀԿ երիտասարդները, բազմաթիվ երիտասարդներ Հայաստանից, Արցախից, սփյուռքի գաղթօջախներից։
Երթի մասնակիցներն իրենց հետ տարել են երկու հսկայական դրոշներ՝ Հայաստանի եւ Արցախի: Երթի կազմակերպիչները նաեւ ջահեր եւ մոմեր էին բաժանել երթի մասնակիցներին։
Երթի սկզբում Ազատության հրապարակում երթի մասնակիցներն այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ապա երթն անցել է Բաղրամյան պողոտայով, Կիեւյան փողոցով եւ հասել Ծիծեռնակաբերդ:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը