Ում եւ ինչպես է «ֆռռացնում» ժողովրդի վարչապետը

Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է 30 միլիոն դրամ հատկացնել 2008թ. մարտի 1–ի բախումների ժամանակ սպանվածների իրավահաջորդներին։ Ծանր վիրավորները կստանան 15 միլիոն դրամ, իսկ վիրավորները՝ 5 միլիոն դրամ։ Մենք մի անգամ անդրադարձել ենք այս խնդրին, բազում հարցադրումներ հնչեցրել՝ ինչու միայն մարտյան իրադարձությունների դեպքով, ինչու այդքան գումար եւ այլն։ Գրել էինք նաեւ, որ սա բարոյական չէ առնվազն հայրենիքի պաշտպանության համար զոհվածների դեպքում, որոնց համար անհամեմատ ցածր փոխհատուցման չափ ու պայման է գործում։

Իհարկե, խնդիրն այստեղ գումարի չափը չէ, ի վերջո, մարդկային կյանքը գին չունի եւ ցանկացած դեպքում լինելու է անհամարժեք։ Բայց կա հարցի բարոյական կողմ՝ ինչու մի հատվածին այսպիսի խոշոր գումար է տրամադրվում, մյուսներին՝ ոչ։
Եւ այս պարագայում խիստ տրամաբանական էր, որ բնական ռեակցիա է առաջացնելու ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների հարազատների ու հանրության լայն շրջանակների մոտ։

Եւ ահա, այսօր զոհերի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ եւ պահանջում են արդարացի մոտեցում։
«Ինչպե՞ս կարելի է Երևանի օպերայի շենքից մինչև Լեո փողոց գնացածին, մարտի մեկին անկարգություն անողներին, խանութ թալանողներին ու ոստիկանների վրա հարձակվողներին ավելի արժևորել, քան սահմանը պահելիս կամ պատերազմին մասնակցելիս զոհվածին»,–հայտարարում էին զոհերի հարազատները։

Կառավարությունում փակել էին դուռն ու զոհվածների հարազատներին տեւական ժամանակ չէին ընդունում, բայց ի վերջո, հասկացան, որ ալիքը մեծանում է ու վարչապետ Փաշինյանն իջավ ցուցարարների մոտ։ Բայց լուծումներ առաջարկելու, վրդովված հանրության հետ երկխոսելու փոխարեն նա անցավ մանիպուլացիաների։

Մասնավորապես հարձակվեց գեներալի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանի վրա, ով 1000 դրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ ի պաշտոնե մասնակցում է հավաքին։ Երբ նա մոտեցավ ու փորձում էր ներկայացնել որդեկորույս մայրերի պահանջը, Փաշինյանը նախ ճշտեց, թե ինքն արդյոք գեներալ Մանվելի օգնականը չէ, ապա ասաց ՝ինչու նախորդ տարիներին Մանվել Գրիգորյանի ունեցվածքը չեն վաճառել օգնելու զոհված զինծառայողների հարազատներին:

Իշխանական շրջանակները հայտնի կենդանու հրճվանքով տարածում են Փաշինյանի եւ օգնականի այս երկխոսությունը՝ փորձելով հաղթած դուրս գալ այս մարտից, բայց իրականում սա մանր մանիպուլացիա է։

Ի վերջո, մեկ տարուց ավել է Մանվել Գրիգորյանը իշխանության ձեռքերում է ու փոխարենը այդ մարդուն գերեզման տանելը, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի այն լայն հնարավորությունը դատավարությունն ավարտին հասցնելու ,եթե գեներալը յուրացրել է պետական եւ ոչ պետական միջոցներ, դա վերադարձրեք ժողովրդին ու հենց այս մայրերին, այլ ոչ նման պահանջ ներկայացրեք նրա օգնականին, որը չունի նման հնարավորություն եւ լիազորություն։

Անի Սահակյան

դիտվել է 895 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am