Մոռացել են գների նվազման մասին տեղեկացնել ԱՎԾ-ին. «Ժամանակ»

Այսօր խիստ զավեշտալի իրավիճակում է հայտնվել Հայաստանի կառավարությունը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Շաբոյանի հետ կառավարության նիստում խոսել է գների նվազման մասին: Շաբոյանը հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրել են ու պարզել, որ մի շարք ապրանքատեսակների գներ նոր տարվա շեմին նվազել են: Եվ ահա մի քանի ժամ հետո Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկություն է հրապարակել, հրապարակել է պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց՝ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, եղել է գնաճ, ընդ որում՝ մի շարք ապրանքատեսակների մասով, մասնավորապես եւ այն, որոնց գների իբր նվազման մասին հայտարարել է Շաբոյանը: Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանն ու Շաբոյանը այնքան են տարվել գների նվազման վերաբերյալ երկխոսությունը բեմադրելով, որ մոռացել են այդ մասին տեղեկացնել նաեւ ԱՎԾ-ին, որպեսզի վերջինս գոնե մի-երկու օր ուշ հրապարակեր գնաճի վերաբերյալ տվյալները եւ այդպիսով անհարմար դրության մեջ չդներ վարչապետին ու Շաբոյանին: Ասենք, ԱՎԾ-ն համբերեր՝ մինչեւ հասարակությունը երանությամբ կմարսեր գների նվազման մասին «բալլադը»: Բայց արի ու տես՝ ստացվեց որոշակի չհամադրված իրավիճակ, եւ վարչապետն ու Շաբոյանը հայտնվեցին բավական անհարմար վիճակում: Սակայն սա, իհարկե, առաջին անգամ չէ, երբ Հայաստանի կառավարման համակարգի աջ ձեռքը չի տիրապետում ձախի քայլերին եւ մտադրություններին: Օրինակ՝ հիշարժան է, թե ինչպես էր Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորում հասարակությանը տնտեսական աճի մասին պատմություններ պատմել: Իրականում ոչ մի նախարար այդպես էլ լուրջ չընդունեց այդ հորդորը եւ չստանձնեց հեքիաթասացի կարգավիճակը՝ լավ հասկանալով, որ երբ հասարակությունը «ժանտախտի» մեջ է, մեղմ ասած՝ նպատակահարմար չէ հեքիաթներ պատմել աճի մասին: Հովիկ Աբրահամյանը իր աճի հետ մնաց մենակ: Այսօր նա մնացել է Շաբոյանի հետ մենակ: Սակայն դա, իհարկե, շատ բան չի փոխում կառավարման համակարգում ընդհանուր իրավիճակի մեջ, եւ նկատելի է, որ ոչ ոք չի ցանկանում լինել հասարակության ծանր սոցիալ-տնտեսական պայմանները թատերական մանիպուլյացիաներով քողարկելու անբարո գործի մասնակից: Համենայնդեպս, խուսանավում են՝ ինչքան կարող են՝ հասկանալով, որ մտնում են իսկապես ծանրագույն պատասխանատվության տակ: Մեծ հաշվով՝ արդեն երկար ժամանակ Հայաստանում դրսեւորվում է կառավարման համակարգի ըստ էության ներքին մի ապստամբություն, այսինքն՝ ապստամբություն է այդ համակարգի ուղեղներում, որը առայժմ արտաքին դրսեւորումներ է ունենում նման «կիքսերի» տեսքով, սակայն այդ դրսեւորումները, անկասկած, կարող են խորանալ՝ իրավիճակի խորացման հետ մեկտեղ: Իսկ իրավիճակը խորանալու է անկասկած, եթե Հայաստանում չեն ձեռնարկվում համակարգային փոփոխությանն ուղղված քայլեր, ընդ որում՝ ներքին եւ արտաքին ուղղություններով: Իրավիճակը խորանալու է, որովհետեւ այն խորանալու է նաեւ Ռուսաստանում: Իսկ Հայաստանը ռուսական համակարգի մաս է, եւ քանի դեռ Հայաստանը այդ համակարգի մաս է, մետաստազները լինելու են անխուսափելի, առավել ցցուն՝ դարձնելով դրանց համար պատասխանատվության դեմ ներհամակարգային ապստամբությունը: Հայաստանում իշխանությունները իրենք իրենց երկար ժամանակ ջերմացրել են այն մտքով, որ Հայաստանի հասարակությունը ապստամբելու փոխարեն արտագաղթում է: Իշխանության մտքով իսկ չի անցել կառավարման համակարգի ապստամբության վտանգը: Իսկ այդ համակարգը արտագաղթողներից չէ: Նախ՝ որովհետեւ արտագաղթելու տեղ էլ չկա՝ Ռուսաստանում արդեն երեւի թե ավելի վատ է, եւ բացի այդ էլ՝ այդ համակարգում սովոր են հանրային միջոցների հաշվին ապրելուն, ոչ թե Ռուսաստանում ասֆալտ փռելու: Հետեւաբար նրանք չեն արտագաղթի, այլ կապստամբեն: Թե ինչ դրսեւորումով՝ արդեն գուցե նույնիսկ էական էլ չլինի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am