«Կհանդիպենք՝ կռվի դաշտում». Բաքվից արդեն սպառնում են Փաշինյանին

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Ադրբեջանցի Պնախարարը հանդես է եկել ռազմատենչ սպառնալիքներով:

«Մենք մեր խոսքը կասենք կռվի դաշտում, երազում ենք այդ մասին: Եվ դա կկատարվի ժամանակներս: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան տալի՞ս է իր խոսքերի համար, թե ոչ: Կարծում եմ մեր ԱԳՆ-ն արժանապատիվ պատասխան է տվել»,- ասել է Ադրբեջանի ՊՆ նախարարը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Հասանովը նման հայտարարությամբ հանդես է եկել Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Զաքիր Հասանովը նաև հիշատակել է 2016թ. քառօրյա պատերազմը՝ ասելով, որ Հայաստանը օգնություն խնդրեց Ռուսաստանից: «Չեմ կարծում, որ նրանց հովանավորները երկրորդ անգամ օգնության ձեռք մեկնեն»,-հավելել է նա: Նա նաև հավելել է, թե Հայաստանը՝ «միայն դատարկ խոսում է, քանի Երևանը մինչև հիմա չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

Այսպես ասած՝ հերթը հասավ Ադրբեջանի պաշտպանության նախարարին, որը որոշեց մեծ ուշացով Փաշինյանին սպառնալ, մոտավորապես այս տոնայնությամբ՝ «կտեսնենք, թե ով է ձեզ օգնելու նոր պատերազմի դեպքում»:

Այսինքն, հնարավոր առաջիկա պատերազմից առաջ պաշտոնական Բաքուն սպառնալից հայտարարություններով փորձում է «սթափեցնել» Փաշինյանին:

Սա, սակայն միայն Փաշինյանին ուղղված ուղերձ չէ. պատերազմի սպառնալիքը նաև միջազգային հանրությանն է ուղղված: Բաքուն դրանով փորձ է անում հասկացնել միջազգային հանրությանը, որ, եթե պատերազմ հրահրեն, դրա պատճառը Փաշինյանի դիրքորոշումն է:

Այլ կերպ ասած՝ Ալիևը միջազգային հանրությունից պատերազմ սկսելու քարտ-բլանշ է խնդրում:

Թամար Բագրատունի

դիտվել է 2776 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am