Ում մահն է գուժում ուժայինների հրաժարականը. Նիկոլ Փաշինյանի պլան Բ-ն

 Ազգային Անվտանգության ծառայության պետի հրաժարականով մեկնարկած ուժայինների հրաժարականի շքերթը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը անցնում է թավշյա հեղափոխության կոշտ փուլին:

Վանեցյանից ու Օսիպյանից հետո պաշտոնին, ըստ ամենայնի հրաժեշտ կտա նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա լրագրողների հետ զրույցում հավանական է համարել, որ ինքը ևս վարչապետի կողմից պաշտոնանկ կարվի: Պատասխանելով հարցին, թե դրա համար ինչ հիմքեր կամ պատճառներ կան, Տոնոյանը նշել է, որ վարչապետն ունի նման լիազորություն, սակայն աշխատանքով պայմանավորված` որևէ հիմք կամ պատճառ չկա:

Իրականում դժվար է պնդել, թե կառավարության ամենավատ աշխատող հատվածը ուժայինների բլոկն էր: Սա ավելի շատ քաղաքական որոշում է, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական դիրքերն ավելի է ամրապնդում` իր իշխանությունը դարձնելով ավելի ամուր: Ուժային համակարգերում յուրայիններին բերելուց հետո նա հանգիստ կարող է անցնել հեղափոխության պլան Բ-ին: Սրանք թերևս այն քայլերն են, որի մասին հեղափոխականների ծայրահեղական հատվածը վաղուց էր խոսում: Դա առաջին հերթին կապիտալի վերաբաշխումը և դատական համակարգի վերջնական սեփակաշնորհումն է: Հեղափոխությունից հասարակության պառակտվածությունը վերացնելու, հանրային երկխոսության ճանապարհով գնալու փոխարեն` Փաշինյանը որոշել է իրադարձությունները զարգացնել առավել կտրուկ գործողություններով, իսկ նման ռազմավարության դեպքում ուժայինների հավատարմությունն ու խիստ վերահսկելիությունը անհրաժեշտություն է:
Թերևս այս առումով Փաշինյանը ունեցել է որոշակի մտավախություններ առ այն, որ իր ոչ բոլոր հրահանգները կարող են անշեղորեն կատարվել:
Բայց ամեն դեպքում այստեղ մի շատ կարևոր խնդիր կա, որի հետ Փաշինյանը այսպես թե այնպես հաշվի է նստելու:
Համակարգի, հատկապես ուժային համակարգերի փոփոխությունը միայն առաջին դեմքով չի կարող պայմանավորվել: Համակարգն ունի իր կանոնները, համակարգը ամեն դեպքում աշխատում է օրենքներով, և այդ ընդունված շրջանակներից համակարգի պրոֆեսիոնալները չեն կարող շեղվել: Ամենաբարձր հրահանգն անգամ հնարավոր է ի կատար ածել, եթե օրենքը այլ բան է նախատեսում: Եթե հիշում եք, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման մեջ Վանեցյանը անընդհատ ասում էր, որ Խաչատուրովին չեն կալանավորել, որովհետև նա ՀԱՊԿ-ի նախագահն է: Այսինքն` սա հենց այդ դեպքն էր, որ կար հրահանգ, որը ենթակա չէր կատարման: Նման խնդիրները բազմաիթվ են, և համակարգի մարդիկ, եթե անգամ նրանք այսօր յուրային են ընկալվում, միևնույնն է, օրենքի հետ համատեղելիության հարցեր Փաշինյանի առաջ դնելու են:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 12019 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am