Իմ Քայլն առանց զենք պատերազմ է գնում

Սահմանադրական դատարանի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտնի ելույթից հետո իշխող խմբակցությունը հայտարարեց ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնություն սկսելու մասին: Թվում էր, որ օրենսդիրները նման կարեւոր նախաձեռնությունից առաջ կուսումնասիրեին խնդիրը, լուրջ իրավական հիմքերի առկայության դեպքում միայն կգնային այդ քայլին, որպեսզի նրանց հետագայում չմեղադրեին իշխանությունների տարանջատման սկզբունքը ոտնահարելու եւ իշխանազանցության համար: Բայց դա միայն թվում էր: Իշխանականները ճիշտ է՝ սկսել են նախաձեռնություն, բայց դեռ չունեն հիմքեր: Այդ մասին են վկայում ինչպես լրատվամիջոցների աղբյուրները, այնպես էլ պատգամավորներն իրենց հայտարարություններով: Էլ ով, եթե ոչ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ի դեմս նախագահ Վլադիմիր Վարդանյանի պետք է ամենից առաջ ուսումնասիրեր այդ հիմքերը, որպեսզի թիմին խորհուրդ տար նման նախաձեռնություն սկսելու համար: Լրագրողների հետ պարոն Վարդանյանի ճեպազրույցից պարզ է դառնում, որ նա չի կարող հստակ օրինակ նշել, թե ինչ էական կարգապահական խախտում է թույլ տվել ՍԴ-ն, որը կդառնա բողոքի հիմք: Ավելին, նա անկեղծանում է, որ դեռ նման նախագիծ չկա . «Երբ դրվի շրջանառության մեջ, բոլորը կտեսնեն»:

«Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելը եւս կարգապահական խախտում կարող է դիտվել, ես ընդհանրապես չեմ հասկանում՝ այդ գործընթացն ինչպես կարող էր տեղի ունենալ, որովհետեւ ենթադրվում է, որ դատավորների համապատասխան դիմումները պետք է համապատասխան ընթացակարգով քննվեն»,–ասում է նա: Խոսքն այն դիմումի մասին է, որ Վահե Գրիգորյանի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանի երեք անդամ չպետք է մասնակցեին Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության վերաբերյալ դիմումի քննությանը։ Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանի այն պնդմանը, թե դիմումը խախտումներով է ներկայացվել, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Ենթադրենք, որ հանգում են նրան, որ ինքը խախտումներով է ներկայացրել, դատավորը ներկայացրել է դիմում, կոլեգիալ մարմինները կարող են խոսել իրենց ակտերի միջոցով, որեւիցե ակտ առ այն, որ այդ դիմումը քննարկվել է եւ մերժվել է, չունենք։ Դատավորի դիմումին առնվազն արձագանք պետք է լիներ։ Հնարավոր էր, չէ՞, ասել՝ գիտեք, դուք պատշաճ սուբյեկտ չեք կամ պատշաճ հիմքեր չկան, բայց ակտը պետք է երեւար, որտեղի՞ց ես կամ հանրությունը պետք է տեղական, որ արձագանք եղել է», ասել է նա: Վլադիմիր Վարդանյանի բացատրությունը ցնցող է հատկապես այն համատեքստում, որ այս մարդը երկար տարիներ աշխատել է ՍԴ-ում, ու պետք է հասկանա, որ ՍԴ-ն պարապուրդի մատնված կառույց չէ, որ ամեն դիմում, մասնավորապես, ժամկետային խնդիր ունեցող, քննության առարկա վերցնի: Եթե ՍԴ դատավոր լինելով Վվահե Գրիգորյանը չի պահպանել ժամկետները, ապա ինչու պետք է ՍԴ-ն ոչ իրավազոր դիմումը քննության վերցնի:

Լրագրողների դիտարկմանը, որ վերջին խոսքը ՍԴ-ինն է, որքանո՞վ է հավանական, որ «Իմ քայլի» տեսակետն առնվազն 6 դատավորի տեսակետի հետ կհամընկնի, Վվարդանյանն արձագանքեց. «ՍԴ–ի անկախությունը ենթադրում է, որ ՍԴ–ն պետք է գործի իր լիազորությունների շրջանակում, Սահմանադրական դատարանը ինքը պետք է նախեւառաջ հարգի իր հեղինակությունը, եւ պետք է որոշումներ կայացնի, որով մենք կհամոզվենք, որ գործ ունենք ՍԴ–ի, ոչ թե քաղաքական մարմնի հետ։ ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, չպետք է ներառված լինի որեւիցե քաղաքական գործընթացների մեջ»։

Անի Սահակյան

դիտվել է 3590 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am