Երկու օր առաջ հայտնի դարձավ ,որ աշխատանքից ազատման դիմում է գրել ԱԱԾ արդեն նախկին պետ Արթուր Վանեցյանը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ և համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի և դա տեղի է ունեցել, կարելի է ասել, մի քանի քննարկումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ, Վանաձորում հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի հայտարարությանը անմիջապես հետևեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա հայտնում էր հրաժարականի դիմում ներկայացնելու իր որոշման մասին:
Քիչ անց Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը Արթուր Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:
Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:
Մեր ունեցած տեղեկություններով`Արթուր Վանեցյանը մեկնել է Եվրոպա հանգստանալու:
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը