Ոստիկանապետից վետերան մեկ քայլ է. Օսիպյանին էլ ուղարկեցին վետերանների շարքեր (video)
«Պարոն Օսիպյանը ներկայացրեց 1 տարվա կատարված աշխատանքը, այն բոլոր համապետական խոշոր միջոցառումները, որոնք ոստիկանությունը կատարել է»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ոստիկանների հետ հավաքից հետո։
Հարցին՝ հանդիպմանը ոստիկանությունից դժգոհությունների մասին խոսվել է,նա պատասխանեց. «Դժգոհություն միշտ լինում է, եթե կա աշխատանք, լինում են նաեւ սխալներ, լինում են նաեւ դժգոհություններ»։
Ահարոնյանի տպավորությամբ Վալերի Օսիպյանի տրամադրությունը շատ լավ էր։
Նրա փոխանցմամբ՝ Օսիպյանը ոստիկանության վետերանների շարքում է։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
