Սեյրան Օհանյանը հայրենիքի համար հոգի է դրել, նա չէր կարող իր ժողովրդի նկատմամբ հանցանք գործել.Աստվածատուր Պետրոսյան (video)
«Ես չեմ հավատում, որ Սեյրան Օհանյանը հանցանք է գործել: Այն մարդիկ, ովքեր բանակում սիրտ ու հոգի են դրել, չեն կարող իրենց ժողովրդի նկատմամբ հանցանք գործել»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը:
Աստվածատուր Պետրոսյանը՝ 2008թ.-ի մարտի 1-ին փրկարարական աշխատանքներ է իրականացրել. «Մարտի 1-ին, երբ ժողովուրդը տեսավ բանակը, կանգնեց: Բանակին երբևէ հրաման չի տրվել կրակել ժողովրդի վրա»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
