Իրանն ապաստան է առաջարկել Ասադին
Ալավին ընդգծել է, որ այդ առաջարկը ներկայացրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ստորաբաժանման հրամանատար Կասեմ Սոլեյմանին: Ալավիի խոսքով՝ Ասադը հրաժարվել է ընդունել այդ առաջարկը, հայտարարելով, որ իր ընտանիքը, ինչպես սիրիացի մյուս ընտանիքները, կմնան Դամասկոսում:
Ալավին նաև ավելացրել է, որ Իրանը կշարունակի պաշտպանել Ասադին, իսկ երկու երկրների հարաբերություններն ամուր են ինչպես երբեք: