Արգելված «պտուղը»` ձկան փառատոնին․ ինչու էր այն ներկայացվել համտեսի

«Ժողովուրդ» թերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն թերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաեւ սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:

Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել եւ քննարկման դրել` սիգի 150 տոննա արդյունագործական որսի թույլտվության վերաբերյալ: Այն դեռ հաստատված չէ կառավարության կողմից: Այս պատճառով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք` ինչու է փառատոնին համտեսի ներկայացվել սիգ ձկնատեսակ, այն դեպքում, երբ որսն արգելված է:

Հարցին ի պատասխան մարզպետն անկեղծացավ. «Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք. Սեւանա լճում կա ձկնորսություն եւ դա կարգավորման կարիք ունի: Հայաստանում Դուք գիտեք որեւէ ռեստորան, որտեղից չեք կարող պատվիրել ու Ձեզ սիգ չեն բերի: Այո, սիգի որս կա, եւ մենք ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերներից նաեւ խնդրելով կարգավորել այս ոլորտը»:

Թերթի հարցին` սիգը համտեսել է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը կարճ պատասխանեց. «Ես ինչքան հիշում եմ, վարչապետը որեւէ տեղ, որեւէ բան չհամտեսեց, այդ թվում նաեւ սիգ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 586 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, էդ կուկուռուզն ու պեռաշկին խժռելուց առաջ, լա՛վ հիշիր»․ Նաիրա Զոհրաբյան (video) Իրանի տարբեր նահանգներում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով տասնյակ քաղաքացիներ են զոհվել Ֆրանսիան հայտարարել է, որ Իրանի դեմ հարձակումները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում Հլը էս խայտառակ փոսերը նայեք․․․ Գագիկ Շամշյան (video) Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին. Վադեֆուլ «Նիկո՛լ, ինչքան ընտրակաշառք ուզում ես տուր, մեկ է գնալու ես, չի ստացվելու». Արա Վարդանյան (video) Թուրքիան հերքել է Ինջիրլիքի ռազմաբազայի վրա հարձակման մասին լուրերը ԻՀՊԿ-ն քրդերին նախազգուշացրել է չմիջամտել հակամարտությանը Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է․ Աշոտյան Լիբանանում փակվել են բոլոր կրթական հաստատությունները Վե՛րջ, կարմիր գծեր այլևս չկան․ սա պատերազմ է Իրանի լինել-չլինելու․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) ԱՄՆ-ն հարձակում է իրականացրել, Իրանն ուղիղ հարվածների իրավունք ունի այլևս․․․ ՀՀ-ում՝ Իրանի դեսպան (video) Իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու վերաբերյալ տեղեկություններ չկան. Գրոսի Ռուսաստանը «կալցոն» քաշելու է, վերջը մոտ է․ Հայկ Այվազյան (video) Թենիսիստ Կարեն Խաչանովը մնացել է Դուբայում Մշակույթը մշուշակակույտ չէ․ Բագրատ Սրբազան Ֆրանսիան հաստատել է ԱՄԷ-ում իր ռազմաբազայի թիրախավորումը Թեհրանում վնասվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գոլեստան պալատը Վանաձորի ԲԿ տեղափոխված 9 քաղաքացիներից մեկն այս պահին վիրահատվում է Հերի՛ք է հայ ժողովրդին վախեցնե՛ք․500 հազար հայ վերադառնալու են Բաքու, Սումգայիթ, Շահումյան․Թովմասյան (video) Իրանում առնվազն ինը հիվանդանոց «լուրջ վնասվել» է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Թբիլիսիի քաղաքապետը չի կարողանում դուրս գալ Աբու Դաբիից Երուսաղեմում հրթիռի ընկած վայրը հայկական թաղամասից հեռու է Նիկոլին զանգել են, ասել՝ շանս չունես վերարտադրության․ Հայկ Նահապետյանը փակագծեր բացեց (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am