Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստը հրավիրել է Պուտին-Ռոհանի-Էրդողան հանդիպումից հետո

Ժամանակը գրում է.«Հայաստանում ներքաղաքական բուռն զարգացումների կիզակետում աննկատ մնաց Հայաստանից ոչ շատ հեռու՝ հարևան Թուրքիայում Էրդողան-Պուտին-Ռոհանի եռակողմ Վեհաժողովի անցկացումը, որի գլխավոր թեման Սիրիան էր: Սիրիան, իհարկե, հսկայական ճյուղավորումներ ունեցող թեմա է, այդ թվում՝ դեպի Կովկաս: Անկարայում տեղի ունեցած եռակողմ Վեհաժողովից հետո կողմերի հայտարարությունները ընդհանուր խոսում են դրական տոնայնության մասին, թեև դա ամենևին փաստ չի դարձնում այն, որ հանդիպումը անցել է առանց փոխադարձ անհամաձայնությունների:

Ավելին` խոշոր հաշվով, եռակողմ այդ ֆորմատը, որ գալիս է դեռևս Աստանայից, թերևս, ավելի շատ անհամաձայնությունների կառավարման, քան շահերի զգալի ներդաշնակության ֆորմատ է: Անշուշտ, կարծել, որ այդ մեկ հանդիպումը վճռորոշ էր լինելու Սիրիայի կամ Կովկասի համար, իհարկե, միամտություն է, սակայն կարևոր է հասկանալ, թե ինչ հանգրվանում են կանգ առել կողմերը Անկարայում: Առավել ևս նկատի առնելով այն, որ հաջորդ «կանգառը» լինելու է Երևանը:

Համենայնդեպս, սպասվում է, որ հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի առիթով Երևանում կլինեն Պուտինն ու Ռոհանին: Կկրի այդ այցը Անկարայում եռակողմ հանդիպման ազդեցություն, թե ոչ, ասելը, իհարկե, չափազանց դժվար է: Միևնույն ժամանակ անկասկած է, որ համատեղ Երևանում գտնվելու հրավերն ընդունելու պարագայում, Ռուսաստանի և Իրանի նախագահներն առնվազն զուտ ֆորմալ, արարողակարգային տեսանկյունից երևանյան հավաքին տալիս են որոշակի նշանակություն: Այլ հարց է, թե այդ նշանակությունն ինչպես են օգտագործելու հետագայում թե՛ Մոսկվան ու Թեհրանը, և թե Երևանը:

Հատկանշական է նաև այն, որ երևանյան հավաքը տեղի է ունենալու ԱՄՆ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցից հետո՝ ՄԱԿ ԳԱ նստաշրջանի առիթով: Ամերիկյան հանդիպումների պաշտոնական, այսպես ասած, ցանկը կամ ժամանակացույցը քաղաքական առումով տպավորիչ չէ, սակայն, իհարկե, պետք չէ բացառել ոչ ֆորմալ շփումներ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց հերթին կարող են ազդեցություն թողնել ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում Պուտինի և Ռոհանիի այցը կազմակերպած Երևանի օրակարգի վրա:

Առավել ևս, որ ԱՄՆ-ում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, թեև կոնկրետ պայմանավորվածության մասին՝ տեղի և օրվա առումով, հայտնի չէ: Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին անցկացրել է անվտանգության խորհրդի նիստ և հայտարարել, որ ընդհանուր անվտանգային միջավայրը կանխատեսելիի շրջանակում է և այնպիսին է, ինչպիսին դիտարկել է Երևանը: Իհարկե, ԱԽ նիստը կարող էր պայմանավորված լինել ԱԱԾ պետի աղմկոտ պաշտոնանկությամբ, սակայն մյուս կողմից պետք է նկատել նաև, որ Երևանում այն փաստացի հաջորդել էր նաև Էրդողան-Պուտին-Ռոհանի թուրքական հանդիպմանը»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 585 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am