Եթե Պուտինը գայթակղիչ առաջարկ անի Ալիևին

«Ադրբեջանը այս պահին չի քննարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը որևէ ձևաչափով՝ այդ թվում որպես դիտորդ», - նշել է այդ երկրի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Դա Հայաստանի համար դարձել է այնպիսի ֆոբիա, որ Երևանը հարցը քննարկման է դրել, ընդ որում՝ Ադրբեջանի կողմից պաշտոնական դիմումի բացակայության դեպքում» , - հավելել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաջիևն ընդգծել է, որ չնայած Բաքուն այդ հեռանկարում իր մասնակցությունը կազմակերպությունում չի դիտարկում, այդուհանդերձ, «Ադրբեջանը հետևում է ՀԱՊԿ-ի գործունեությանը և կազմակերպությունում քննարկվող հարցերին»:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունը, հիշեցնենք, հաջորդում է Ռուսաստանի փոխվարչապետի Երևանում հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքում Բաքվին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը չի բացառվում: «Դա միայն Ադրբեջանին չի վերաբերում: ՀԱՊԿ-ը միշտ էլ կողջունի բոլոր հետխորհրդային երկրների հետ համագործակցությունը: Չէ՞ որ մենք ինչ-որ ժամանակ մի ընտանիքի մաս էինք», - մասնավորապես ասել էր Յուրի Բորիսովը։

Վերջին տարիներին մեծ թափով զարգացող ռուս-ադրբեջանական քաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության ֆոնին՝ փորձագիտական հանրությունը, նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորները անցյալ տարվանից սկսած ակտիվորեն քննարկում են ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության կամ դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը: Նաև՝ ԵԱՏՄ-ում՝ Ադրբեջանի հնարավոր մուտքը:

Պաշտոնական Երևանը, սակայն, հայտարարել է, որ եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը․ կառույցում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով, այսինքն՝ պետք է համաձայն լինի նաև Հայաստանը։

1992 թվականին ձևավորված ռազմական դաշինքի վեց անդամներից երեքի՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ Ադրբեջանն ունի ռազմավարական հարաբերություններ: Մասնավորապես, Մոսկվան և Մինսկը հանդիսանում են Բաքվին սպառազինություն վաճառող առաջատար երկրներ: Օրինակ՝ Ռուսաստանն Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրն է, տարբեր գնահատականներով՝ անցած տարիներին Ադրբեջանի ձեռք բերած սպառազինության առյուծի բաժինը գնվել է Ռուսաստանից:

Նախորդ տարվա աշնանը ռուսական «Կոմերսանտ»-ը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, գրել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցանկանում էր մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով, սակայն հայկական կողմը թույլ չի տվել։ Ալիևի մասնակցությունը նախաձեռնել էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ բելառուսցի գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի աջակցությամբ:

Հիմա Բաքվից ասում են՝ ցանկություն առայժմ չունենք... Բայց ով գիտե, ամեն ինչ կարող է փոխվել, առայժմ՝ հետևում ենք: Այլ կերպ ասած՝ տեսնենք, ինչ գայթակղիչ առաջարկ կանի Պուտինը՝ Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1709 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am