ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում սատարել է ԼՂ կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՀՀ նախագահի մամլո ծառայությանը:
«Պան Գի Մունի նախաձեռնությամբ Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լիակատար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գրված է հաղորդագրությունում:
Զրույցի ընթացքում Պան Գի Մունը «ափսոսանք է հայտնել, որ Երևան իր այցը հետաձգվել է անկանխատեսելի հանգամանքների բերումով»: Իր հերթին Սարգսյանը նշել է, որ հույս ունի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի նոր համաձայնեցված ժամկետում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախատեսել էր առաջին անգամ Հայաստան այցելել ապրիլի 25-ին: Տարածաշրջանային այցի շրջանակներում նախատեսված էր նրա այցելությունը նաև Թբիլիսի և Բաքու:
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը