Քոչարյանի գործը` մի կրակոցով մի քանի նապաստակ

Դատարանի կողմից երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հայցի մերժումը մի կողմից ապահովում է հանրային տեսարաններ, մյուս կողմից օրակարգային որոշ հարցերից առժամանակ ուշադրություն է շեղում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի` մերժվեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատելու հարցը միանշանակ անցնելու է դատական ատյանների բոլոր աստիճաններով,  և բացառված չէ, որ վերաքննիչ դատարանը, ինչպես դա եղավ նախորդ անգամ, կկայացնի ազատ արձակման որոշում: Մյուս կողմից մինչև ԵԱՏՄ խորհրդի Երևանում նախատեսված առաջիկա նիստը, հոկտեմբերի 1-ը այս հարցը տեխնիկապես պետք է լուծված լինի, և դա առաջին հերթին ձեռնտու է օրվա իշխանությանը:
Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այս անգամ առերևույթ որևէ կերպ Քոչարյանի դատական գործին միջամտելու անմիջական քայլեր ցույց չտվեցին: Բայց դատարանի` դրսում ծավալված հակաքոչարյանական ակցիան շատ լավ ուղղորդված և կազմակերպված էր, որը հոգեբանական և հանրային ճնշում էր դատարանի նկատմամբ: Շատ ավելի հզոր ճնշում էր նախօրեին իշխող քաղաքական ուժի որոշումը` ՍԴ նախագահի լիազորությունների կասեցման գործընթաց սկսելու վերաբերյալ: Քոչարյանի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից կայացված որոշման պատճառ են հանդիսացել հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները Սահմանադրական դատարանի հասցեին:

Փաստաբանական խմբի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշել է, որ Սահմանադրական դատարանի հասցեին ուղղված սպառնալիքներն իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ են եղել, որովհետև իշխող ուժի վերնախավը հայտարարեց, թե ՍԴ որոշումն ապօրինի ու անօրինական է: Այսինքն` դրանով իշխող քաղաքական ուժը մեսիջ ուղարկեց գործը քննող դատավորին, որ ազատ արձակման որոշումը դիտարկվելու է ապօրինի:
Ստեղծված իրավիճակը իշխանության համար նպաստավոր է մի քանի առումով. այս փուլում Քոչարյանի գործի նման ընթացքը կարող է առիթ հանդիսանալ` շեղելու հանրային ուշադրությունը Ամուլսարի հարցից: Բացի այդ` ստեղծված իրավիճակը` որպես քաղաքական առիթ, կօգտագործվի նաև լուծելու Սահմանադրական դատարանի նախագահի հարցը, որը Փաշինյանի իշխանության վաղեմի երազանքն է: Այսինքն` իշխանությունը փորձում է մի կրակոցով միանգամից մի քանի նապաստակ խփել` Քոչարյանի ազատ արձակմամբ լուծելով սեփական քաղաքական օրակարգում ծանրացած և հեղափոխության երկրորդ էտապին խանգարող մի քանի կարևոր հարցեր:


Հայկ Դավթյան

դիտվել է 2242 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am