«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն բավական երկար ժամանակ է` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելել-չայցելելու հարցը դարձել է թիվ 1 քննարկման առարկան: Սակայն Պուտինը Հայաստան կգա միայն մեկ պայմանով․․․
Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում պետք է կայանա ԵՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաեւ ՌԴ նախագահը: Սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը հայաստանյան իշխանությունների դեմ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկերոջը` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սակայն ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը նշեց.
«Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել. դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին»: Այսինքն՝ իշխանություններին դեռ հայտնի չէ՝ կգա Պուտինը Հայաստան, թե ոչ»:
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը