Նիկոլ Փաշինյանի խոսնակը իր դեմ է աշխատում

Դեռեւս անցած շաբաթ մենք լուր էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումի մասին։ Գրել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ի կայացրած որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը իր մոտ է կանչել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և պարտադրել ազատման դիմում գրել,ասել է,որ եթե ժամանակին Վանեցյանը իր լծակները լավ աշխատեցներ ՍԴ ներկայացուցիչների և նրանց ընտանիքների մասին լուրջ կոմպրոմատներ հավաքեր,ապա ՍԴ-ն նման որոշում չէր կայացնի: Այդ խոսակցությունից հետո, ուրբաթ օրը,Վանեցյանը կառավարությանն է ներկայացրել ազատման դիմումը ,սակայն Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքի ժամանակ իրավիճակը փոխվել է:

Փաշինյանը արդեն փափկել է,երկուշաբթի օրը Վանեցյանին հորդորել է գալ և ետ վերցնել ազատման դիմումը: Մեր հրապարակումից հետո վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը շտապել էր մի քանի կայքերով հերքել տեղեկությունը,համարելով դա հերթական հերյուրանք, հետո էլ մամուլի հրապարակումներից պարզ դարձավ, որ ԱԱԾ խոսնակին էլ զանգել եւ հորդորել է արագորեն հերքել լուրը։ Մեր լուրից մի քանի օր հետո պաշտոնապես հաստատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնանկության փաստը։

Եւ ահա, սույն խոսնակը, որը ցինիկաբար ստում էր ու հերքում անհերքելին, մեկնաբանել է նաեւ Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը․«Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Դժվար է սույն խոսնակին բացատրել, որ ինքը ոչ միայն վեր է զանցել խոսնակի իր լիազորությունները, այլեւ մարդկային արժանապատվությունը եւ մտել մի տարածք, որտեղ ինքն առհասարակ անելիք չունի։ Թերեւս նրան պետք է մանկուց դաստիարակեին, որ չի կարելի խառնվել մեծերի խոսակցություններին, առավել եւս այպիսի հակալրագրողական, չինովնիկին ոչ հարիր բառապաշարով։ Բայց ինչ արած, տեսակի հարց է, մարդիկ քաղաքակիրթ բանավեճի փոխարեն նախընտրում են իրար երեսի ցեխ շպրտելը, թիկունքից լեզու հանելը, բայց ինչպես միշտ ստացվում է ավելի վատ, քան կցանկանային։ Նախ պարոն Կարապետյան ինչու չեն ձեր մատնանշած կոռուպցիոներներները պատասխանատվության ենթարկվում, ով է մեղավոր կամ այդ ինչ «թյուրիմացություն» է, որ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել։

Արդյոք Վլադիմիր Կարապետյանի «գանգատն» ընդդեմ Նիկոլ Փաշինյանի էր կամ ուղղված ՀՀ վարչապետին, ով չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում վերահսկել ուժայիններին ու դրա պատճառով է, որ Հայաստանում այսօր դեռ կան կոռուպցիոներներ ու դա հերիք չէ, այդ կոռուպցիոներները նաեւ փիառ գրասենյակներ ունեն։ Այնպես որ խոսելուց առաջ վատ չէր լինի մի քիչ մտածել, դա նույնիսկ խիստ անհրաժեշտ է, որպեսզի չստացվի հոնքը հանելու տեղը աչքն էլ վնասել։

Անի Սահակյան

դիտվել է 2134 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am