Արարատ Միրզոյանի հայտարարությունն անհարկի միջամտություն է․ փաստաբան

168 ժամը գրում է.  «Այս մշակույթը մեզ անծանոթ չի, որ Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում, և պետական մարմինները քննադատում են Դատարանին։ Հիշում եք, 2004 թ. արդեն նման բան եղավ, ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, և Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ ասելով, որ ՍԴ-ն անցել է իր լիազորությունների շրջանակից։ Այդ ավանդույթը շարունակվում է։ Այսինքն՝ ցանկացած դատական ակտ կարելի է քննադատել, բայց պետք է զսպվածություն ցուցաբերել։ Տվյալ դեպքում մի քիչ ավելին էր, քան բովանդակության վերաբերյալ զուտ կարծիք արտահայտելը։ Ըստ էության, ասվում է՝ Սահմանադրական դատարանը սխալ որոշում է կայացրել, բայց քաղաքական գործիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն։ Այստեղ դա կարող է դիտվել՝ որպես անհարկի միջամտություն»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց փաստաբան Արա Ղազարյանը՝ մեկնաբանելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ-ի վերաբերյալ։

Ըստ նրա՝ ՍԴ-ն է լուծում ՍԴ երեք անդամի վերաբերյալ միջնորդության հարցը, և կարելի է միայն կարծիք հայտնել, բայց քննադատել՝ ոչ, քանի որ ՍԴ-ն ավտոնոմ է, և Դատարանն է որոշել՝ հաշվի առնել, թե չառնել. «Ա.Միրզոյանն իր կարծիքն է հայտնել, բայց ամբողջ հարցն այն է, որ պետք է այն զսպված արտահայտեր, որովհետև խոսքը վերաբերում է դատական իշխանությանը, ՍԴ-ին և այն էլ՝ հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով»։

Ամեն դեպքում, Ա. Ղազարյանի կարծիքով, ԱԺ նախագահի խոսքն իր ամբողջության մեջ «ոչ իրավաչափ» չի կարելի համարել։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ՍԴ հարցի քննարկման վերաբերյալ Ա. Ղազարյանը նշեց, որ միևնույն է, բոլորը հասկացել են, որ միայն իրավական գործընթացներով պետք է առաջնորդվել, այլ ոչ թե քաղաքական գործընթացներով. «Եթե որոշել են բարեփոխել ամբողջ իրավական համակարգը, որպեսզի ՍԴ անդամներին փոխեն, ապա նախ և առաջ՝ Սահմանադրությունը պետք է փոխել։ Ուղղակի ամբողջ հարցն այն է, թե արդյոք օբյեկտիվ անհրաժեշտություն կա՞ այսքան հսկայական ռեսուրսներ ծախսել ՍԴ կազմը փոխելու համար, թե՞ ոչ։ Ես կարծում եմ՝ միանշանակ ոչ։ Եվ այն, որ ասում է՝ ճգնաժամ կա, քաղաքական գործիչները չպետք է ասեն՝ ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։ Այդ մասին պետք է ասեն կիրառողները, որոնք շփվում են Դատարանի հետ՝ դիմումներ են ներկայացնում, որոշումներ են ստանում, դրանց հիման վրա գործեր վերաբացում։ Իսկ նրանք ասում են՝ ճգնաժամ չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Ո՛չ ընթացակարգերում է որևէ բան փոխվել, ո՛չ կարգավիճակում, ո՛չ լիազորություններում։ Փոխվել են միայն ՍԴ-ի շուրջը խոսակցությունները։ Ինչո՞ւ պետք է մտածենք, որ ճգնաժամ կա։ Ես դա չեմ կարողանում հասկանալ»։

Քաղաքագետների այն դիտարկումները, որ, եթե վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրինականության վերաբերյալ հարց քննվի ՍԴ-ում, ապա կարող է խնդիր առաջանալ, Ա. Ղազարյանը զուտ «քաղաքական գնահատականներ» որակեց, որոնք իրավական գործընթացի հետ աղերս չունեն։ Նրա գնահատմամբ՝ ՍԴ որոշման տեքստը ներկայումս ավելի պարզ ու մատչելի է գրված, քան նախկինում, օրինակ՝ նույն Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ որոշումը։ Դրա տարբեր մեկնաբանությունները, Ա. Ղազարյանի կարծիքով՝ տարբեր մոտեցումների հարց է։

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am