Հեղափոխությոնը խժռում է հեղափոխության կողքը կանգնածներին

Ազգային անվտանգության պետ Արթուր Վանեցյանի հրաժարականը շարունակություն է ունենալու։ Մամուլում արդեն տեղեկություննե կան, որ նրա հետեւից գնալուն են ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Պատճառն այն է, որ վարչապետն անվստահություն ունի այս պաշտոնյաների նկատմամբ: Անվստահություն ոչ թե մասնագիտական պարտքը կատարելու համատեքստում, այլ քաղաքական նկրտումներով չառաջնորդվելու պատճառով: Կոնկրետ Արթուր Վանեցյանի վերաբերյալ մենք գրել էինք, որ Փաշինյանը նրան կասկածում է Քոչարյանին հավերժ բանտում փակելու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար, ասենք դատավորներին բանտ չուղարկելու, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու հարազատների դեմ կոմպրոմատներ չհավաքելու ու քրեական գործ չսարքելու եւ այս կարգի բաների համար:

Այդուհանդերձ, Արթուր Վանեցյանի հրաժարականի այս պատմության մեջ մի շատ կարեւոր դրվագ է ուշադրության արժանի: Դա այն է, որ սա դաս պետք է լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր հեղափոխությունից հետո կուրերեն պատրաստ են ծառայել ոչ թե պետությանը, այլ Նիկոլ Փաշինյանին: Կատարել նրա քաղաքական հրահանգները, գործիք դառնալ վարչապետի ձեռքում, նրա կամքը վեր դասել օրենքներից ու Սահմանադրությունից, ինչպես անում են ներկայիս պաշտոնյաներից շատ-շատերը: Կյանքը ցույց է տալիս, որ որեւէ պաշտոն հավերժ չէ եւ մինչեւ անգամ ամենահավատարիմ, ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյայից ինչ-որ պահի, ինչ որ պատճառով կարող են ազատվել:

Անփոխարինելի մարդիկ չկան, առավել եւս պաշտոններ, կան քաղաքական շահեր: Նիկոլ Փաշինյանի առջեւ Վանեցյանն արդեն լուրջ խոչընդոտ էր ներկայացնում, չէր կատարում նրա կամայականությունները: Վանեցյանի հրաժարականի տեքստում այդ ամենն այնքան պարզ է ներկայացված, որ որեւէ մեկը չի կարող հերքել անհերքելին: «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին։ Պատիվ ունեմ»:

ԱԱԾ արդեն նախկին տնօրենի խոսքը հստակ փաստում է, որ եղել է անհամաձայնություն իր և երկրի ղեկավարի միջև: Սովորական աշխատանքային անհարթություններն ու անհամաձայնությունները հազիվ թե հրաժարականի պատճառ դառնային: Խոսքն, անշուշտ, սկզբունքային անհամաձայնությունների և տարաձայնությունների մասին է:

Անի Սահակյան

դիտվել է 1505 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am