Վանեցյանը մտնում է քաղաքական դա՞շտ. Ով է հաջորդը

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է իր հրաժարականի մասին, որում, ըստ էության, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լուրջ մեղադրանքներ է հասցեագրել:

Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հրաժարվել է մեկնաբանել Ա. Վանեցյանի այս հայտարարությունը՝ ասելով, թե ինքը սովոր է մեկնաբանել բաներ, որոնք կարդացել է:


Ակնհայտ էր, որ Ն. Փաշինյանի համար անակնկալ էր հենց ասուլիսում տեղեկանալ, թե ինչ է հայտարարել Ա. Վանեցյանը, հատկապես, երբ այն լուրջ մեղադրանքներ է պարունակում: Վանեցյանը, փաստորեն, Փաշինյանի «Քայլ արա»-ին ի պատասխան՝ ասում է՝ «Կա՛նգ առ»։ Երկրի համար ի՞նչ վտանգներ է կանխատեսում, ինչի՞ մասին է ակնարկում երկրի ուժային ոլորտի ամենատեղեկացված պաշտոնյան, ով վստահաբար տիրապետում է նաեւ Փաշինյանի անցյալի ու ներկայի մասին ողջ տեղեկատվությանը։ Ի՞նչ պահանջ է դրվել նրա առջեւ, որ «սպայի պատիվը» հիշեցնելով՝ Վանեցյանը հրաժարվել է անել եւ մերժել է Փաշինյանին՝ հրաժարական ներկայացնելով։

Իշխանական եւ հատկապես իշխանության «Սորոս»-ական թեւը գործի է անցել՝ Վանեցյանի դեմ կարծիքներ գեներացնելով։ Իսկ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարությանը՝ ասել էր.

«Պետք է պարզել, թե ով է գրել Ա. Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։ Այսինքն՝ իշխանությունները տեղի ունեցածը դարձյալ փորձում են կապել նախկին իշխանությունների հետ՝ փորձելով ռեւանշիստական թեմաներով քողարկել կամ ներկայացնել այն սուր քննադատությունները, որոնք իրենց իսկ նշանակած պաշտոնյայի կողմից ուղղված են իրենց։

Ի դեպ, երեկ համացանցում նաեւ ակտիվ քննարկվում էր Ա. Վանեցյանի հրաժարականի թեման, եւ զարմանալիորեն գերակշռող էր Ա. Վանեցյանին սատարողների թիվը:

Հիշեցնենք, որ տարբեր սոցհարցումներով, որոնց պատվիրատուն հենց իշխանությունն էր, Ա. Վանեցյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող պետական պաշտոնյան է: Նա իր վարկանիշով գերազանցում է նույնիսկ հեղափոխական վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչեւէ, Արթուր Վանեցյանը՝ իր հրաժարականով, ապա՝ դրան հաջորդած քաղաքական հայտարարությամբ, կարծես թե ակնարկում է քաղաքական դաշտ մուտք գործելու իր հետագա ծրագրերի մասին: Նրա հայտարարությունը, որն անուղղակիորեն կարելի է համարել նաեւ սպայական կազմին ուղղված կոչ-զգուշացում, կարող է իրականում լուրջ գործընթացների սկիզբ դառնալ: Ո՞վ կլինի հաջորդ հրաժարական ներկայացնողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1191 անգամ
Լրահոս
Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել Փրկարարները ստորգետնյա հորանից դուրս են բերել 46 քաղաքացու. ՆԳՆ ՓԾ-ն մանրամասնում է Հայոց ցեղասպանության թեման լուսաբանած թուրք լրագրողը դատվում է Ինչ են խոսել ԵՄ ԱԳ նախարարները Վրաստանի վերաբերյալ Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ Եվրամիության երկու երկրի պետական ​​պարտքը գերազանցել է երեք տրիլիոն եվրոյի նշագիծը Ավանի աղի կոմբինատում 46 մարդ մնացել է 236 մետր խորության տակ Ի՞նչը ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ․ Հովհաննիսյան Թուրքիայից հայտարարել են, թե «պատրաստ են էներգետիկ ցնցումներին» Ապրիլի 24-ին Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am