Հրադադարի ռեժիմը հարցի լուծում չէ. Բաքվում Թուրքիայի դեսպան
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի մասին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ճշմարիտ ուղի է, սակայն դա չի լուծում հարցը։ «Հակամարտության կարգավորման դեպքում յուրաքանչյուր երկիր միջազգայնորեն ճանաչված իր սահմանների շրջանակներում կկարողանա ապրել խաղաղ պայմաններում։ Այդ ժամանակ էլ տարածաշրջանի երկրները կկարողանան համագործակցել հանուն իրենց պետությունների ու ժողովուրդների բարօրության»,- ասել է նա:
