Լայնամասշտաբ զորավարժություններ. Պատերազմի ու դիմակայության արանքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն՝ մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ՝ զորքերի, ռազմական տարբեր միավորումների և կազմավորումների ներգրավմամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, զորավարժություններին մասնակցում է մինչև 10 հազար զինծառայող, ավելի քան 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 120 հրթիռային և հրետանային համակարգեր, ականանետեր, մինչև 20 միավոր բանակային և առաջնային ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների թեման է «լեռներում հակահարձակողական գործողությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերի մշակումը՝ նախազգուշական հարվածներ հասցնելու ճանապարհով, որի նպատակն է ջախջախել հակառակորդին»:

Միաժամանակ, հայտնի դարձավ մեծածավալ հրամանատարամասշտաբային զորավարժությունները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ զինված ուժերն աննախադեպ ծավալի ռազմավարական զորավարժություն կանցկացնեն, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ամեն տարի ԶՈՒ–ն անցկացնում է լայնածավալ հրամանատարամասշտաբային զորավարժություններ, որտեղ ներգրավվում է նաև պահեստազորը։ Տարեցտարի ներգրավվածության առումով փորձում ենք ավելի կատարելագործել զորավարժությունները»,–ասել է նա։ Հովհաննիսյանը հավելել է, որ նման ծավալի զորավարժություններ չենք ունեցել։ Զորավարժությունները չեն լինելու մեկ տեղում, այլ՝ ՀՀ ամբողջ տարածքում։

Հայաստանն ու Ադրբեջանն, այսպիսով, առաջիկա հնարավոր բանակցություններից առաջ չափում են ուժերը: Թվում է, թե բանակցությունների հետ արդեն ոչ ոք հույս չի կապում:
Փաշինյանն այսօր անդրադարձել է ղարաբաղյան թեմային: «Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե միայն Ղարաբաղն ընդգրկվի Ադրբեջանի կազմում, եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչվող է, ուրեմն մեր սկզբունքն էլ այսպիսին է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում իր հնչեցրած այդ հայտարարությունը ծավալուն քննարկումների առիթ է դարձել:

Նա հավելել է, որ Ստեփանակերտում իր արած հայտարարությունը մեծ ու բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանը նախորդել էր մարտի 12-ի հայտարարությանը, որտեղ ինքն ասել էր, որ հայկական կողմը պետք է ստանա պարզաբանումներ, թե ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները, որն է Մադրիդյան սկզբունքների ընձեռնած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝ Ղարաբաղի կարգավիճակի առումով, որից հետո կարող են ասել՝ սկզբունքներն ընդունելի են, թե ոչ:

«Հաջորդ հարցը, որը բարձրաձայնել եմ, այն է՝ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, ՀՀ-ի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես եղել եմ առաջին ՀՀ ղեկավարը, որը հայտարարություն է արել նաև խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու մասին, ինչի համար Հայաստանում քննադատվել եմ: Եվ ես նաև ուղիղ ասել եմ, որ համանման հայտարարություն ակնկալում եմ նաև Ադրբեջանի իշխանությունից: Իմ այդ հայտարարությունից անցել է մեկ տարի, բայց Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել, և փոխարենն ասել է՝ խնդիրը կարող է լուծվել մեկ սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ Մինսկի խմբի համանախագահների հետ ոչ պաշտոնական քննարկումների ընթացքում ասվել է, որ բանակցությունները ենթադրում են, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր՝ ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանն ասում է որ միայն մեկ տարբերակ կա՝ վերոնշյալը, ապա մենք կարող ենք արձանագրել, որ եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ և կոմպրոմիս չճանաչող է, ուրեմն մեր սկզբունքն էլ պետք է լինի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»»,- հիշեցրել է Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ՝ Փաշինյանը մի կողմից իր դիրքորոշումները հիշեցնելով նշում է, որ կողմնակից է բանակցությունների շարունակմանը, եթե՝ Բաքվից հնչի զիջումների պատրաստակամություն:
Սա յուրովի՝ նախապայման է, որը Փաշինյանին թույլ է տալիս և մանևրել, և հայկական դիրքորոշման վրա պնդել:

Թամար Բագրատունի

դիտվել է 2497 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am