Ռուսաստան-Բելառուս միություն՝ հանուն Պուտինի ապագայի. Բատկան ժամանակին հեգնում էր

«Կոմերսանտ» պարբերականին հայտնի է դարձել Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագիրը, որը երկու երկրների վարչապետները համաձայնեցրել են սեպտեմբերի 6-ին: Սա 2022-ին դե ֆակտո միասնական պետության ստեղծման ծրագիր է, որը, սակայն, վերաբերում է բացառապես տնտեսական ոլորտին:

Ըստ «Ազատության»՝ ծրագիրը պաշտոնապես չի հրապարակվել, ոչ բելառուսական, ոչ էլ ռուսական կողմերը մեկնաբանություններ դրա վերաբերյալ չեն տվել: «Կոմերսանտ»-ը գրում է, որ նախագիծը նախագահները պետք է վավերացնեն այս տարվա դեկտեմբերին։ Այն «բավականին արմատական է», չնայած մի շարք հարցերի պատասխաններ փաստաթղթում չկան։

Թերթի հրապարակած ծրագրի համաձայն՝ կողմերը մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնեն տնտեսությունների ինտեգրման ճանապարհային քարտեզները, ինչպես նաև մինչև 2020թ. վերջը պատրաստեն ինտեգրման համար անհրաժեշտ «օրենսդրական քայլեր»: Միասնական ռեժիմով աշխատանքի սկիզբը, ծրագրի համաձայն, նախատեսված է 2021թ. հունվարի 1-ից, սակայն ռեալ ինտեգրման մասին, ըստ «Կոմերսանտ»-ի, կարելի կլինի խոսել 2020-ից ոչ շուտ: Այսպես, ծրագիրը նախատեսում է հարկային համակարգերի համախմբում, միասնական հարկային ծածկագիր, միասնական մաքսային քաղաքականություն։ Թերթը նշում է, թե ծրագիրը նախատեսում է գրեթե ընդհանուր մաքսային ծառայության: Ծրագրով նախատեսված է նաև գազի, նավթի, նավթամթերքների և էլեկտրաէներգիայի շուկաների համատեղ կարգավորող մարմնի ստեղծում, մակրոտնտեսական քաղաքականության «ներդաշնակեցում» և արժութային վերահսկողության միավորում, ինչպես նաև վճարային համակարգերի միավորում, ներդրումների պաշտպանության միասնական ռեժիմ: Ծրագրում խոսք կա տնտեսական և հնարավոր է նաև քաղաքացիական օրենսդրության միավորման մասին։ Իսկ 2020թ. հունիսի 1-ին նախատեսվում է չեղարկել ռոումինգը երկու երկրների միջև։ «Կոմերսանտ»-ը նկատում է, որ ծրագրում խոսք չկա ոչ միասնական արժույթի, ոչ էլ թողարկող բանկերի միության մասին։ Սա, հիշեցնենք, Ռուսաստանի և Բելառուսի միջև միութենական պետության դե ֆակտո ստեղծման շուրջ հիմնական տարաձայնություններից է։

Լուկաշենկոն անցած տարի այս կապակցությամբ իրեն բնորոշ կես լուրջ-կես կատակ ոճով հայտարարել էր, թե համաձայն է, որ այդ բանկը լինի, օրինակ, Սանկտ Պետերբուրգում։ Ծրագրում, սակայն, այդ մասին ոչինչ գրված չէ։ Ինչպես նաև չկան պաշտպանության, պետական անվտանգության, դատարանների, կրթության, առողջապահության ոլորտների ինտեգրման մասին կետեր։ Եվ գուցե ամենակարևորը՝ ծրագրում չկա, թե որոնք են լինելու Միության գործադիր իշխանության լիազորությունները, և ինչ տեսք է ունենալու այդ իշխանությունը։ Սա կարևոր է այն առումով, որ միութենական պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելը ռուսաստանցի մի շարք փորձագետներ համարում են նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2024-ից հետո իշխանության մնալու ամենահավանական սցենարը։
Նկատենք, որ անցած տարվա փետրվարից՝ Ռուսաստանի նախագահական ընտրություններից հետո ՌԴ-Բելառուս միութենական պետության գրեթե մոռացված գաղափարը նորից հայտնվեց երկու պետությունների ղեկավարների բանակցությունների օրակարգում։ Ամեն անգամ, երբ Բելառուսը նոր վարկ կամ որևէ այլ աջակցություն է ուզում Ռուսաստանից, Մոսկվան սկսում է խոսել միութենական պետության մասին։ «Կոմերսանտ»-ը շեշտում է՝ ծրագրում խոսքը միայն տնտեսական ինտեգրման մասին է, սակայն այդ ինտեգրումը նույնիսկ ավելին է, քան, օրինակ, ինտեգրումը Եվրոպական միությունում:

Ի դեպ, այս տարի հունվարին Բելառուսի նախագահը «հիմար և մտացածին» էր որակել Ռուսաստանի հետ միավորման մասին խոսակցությունները: «Մենք՝ Ռուսաստանի նախագահի հետ, միանշանակ արձանագրել ենք, որ երկու պետությունների միավորման հարց այսօր օրակարգում չկա», - պնդել էր Լուկաշենկոն՝ միաժամանակ ակնարկելով, որ Վլադիմիր Պուտինի հետ դռնփակ բանակցություններում այս թեման քննարկվել է:
«Մենք ժամանակին պետք է սահմանադրական ակտ ընդունեինք, այսինքն՝ Միութենական պետության սահմանադրություն, որտեղ ամեն ինչ պետք է գրված լիներ՝ վարչական օրգանների, իշխանության օղակների, միասնական արժույթի և այլնի մասին: Ռուսաստանը այն ժամանակ հրաժարվեց գնալ այդ ճանապարհով, ինչի մասին ես հիշեցրեցի նախագահ Պուտինին: Այլ հարց է, թե հիմա ինչ ենք անելու սեղանին դրված միութենական համաձայնագրի հետ: Պետք է նստենք բանակցային սեղանի շուրջ և քննարկենք՝ ինչ խնդիրներ կարող ենք լուծել այդ համաձայնագրի հիման վրա», - ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով․ - «Մենք պատրաստ ենք գնալ դրան առանց որևէ ճնշման»:

Ակնարկելով ճնշումների մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հրապարակավ նախապայման էր դրել Կրեմլի առաջ ու պնդել է, թե Ռուսաստան-Բելառուս դաշինքը կարող է զարգանալ միայն իրավահավասարության հիմքով. «Ոչ թե այն պատճառով, որ Լուկաշենկոն է այդպես ուզում, ինչպես Ռուսաստանում են ներկայացնում, այլ որովհետև դա է ցանկացած դաշինքի կառուցման հիմնարար սկզբունքը: Չկա իրավահավասարություն՝ չկա միություն»: Լուկաշենկոն չէր մանրամասնել՝ ինչից է դժգոհ, խախտվել է արդյոք իրավահավասարության սկզբունքը, կամ ինչու է ինքն այս մասին որոշել խոսել: Փոխարենը՝ նա հարկ է համարել ընդգծել, որ ինտեգրացիայի ընդարձակման հարցը չի կարող լուծվել միայն պաշտոնյաների մակարդակով:

«Ամեն ինչ պետք է որոշվի երկու երկրների՝ Ռուսաստանի և Բելառուսի ժողովուրդների կամքով: Մենք մշտապես պետք է հաշվի առնենք մեր քաղաքացիների կարծիքը: Այդ և շատուշատ այլ պատճառներով, ինչպես ինքներդ եք հասկանում, երկու պետությունների միավորման հարցը չի քննարկվում», - ասել էր Լուկաշենկոն:

Ռուսաստանի և Բելառուսի միավորման շուրջ խոսակցություններն ակտիվացան անցյալ տարեվերջին, երբ Կրեմլը բարձրացրեց Բելառուսին վաճառվող գազի գինն ու հարկային փոփոխություններ մտցրեց, որոնց արդյունքում Մինսկը էական վնասներ է կրում: Անդրադառնալով դրանք չեղարկելու, առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու Բելառուսի խնդրանքին՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել էր համատեղ դրամի թողարկման կենտրոն ստեղծել, միավորել մաքսային ծառայությունը, դատարանն ու Վերահսկիչ պալատը, ինչը Մինսկում ընդունել էին որպես տնտեսական ճնշում և անկախության սպառնալիք:

Մեդվեդևի հայտարարությունների հաջորդ օրն իսկ Բելառուսի նախագահն ռուս լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր՝ իր համար «երկրի ինքնիշխանությունը սրբություն է, որի կորստյան հետ չի համակերպվի ոչ մի դեպքում»: «Ռուսական կողմի գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության և մեր միութենական միության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին», - տարեսկզբին ասել էր Լուկաշենկոն՝ հրապարակավ կշտամբելով Կրեմլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2263 անգամ
Լրահոս
Եթե «Վեոլիան» ջուր ունենա, ժողովո՛ւրդ ջան, էտ ջուրը կմատակարարի. Ջրային կոմիտեի նախագահ Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների և նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում. Հետք Վախճանվել է Բարսեղ Ծայրագույն Վարդապետը Ադրբեջանում հերթական հավակնություններն են հնչեցրել Սյունիքի նկատմամբ Սիրիայի կառավարությունն ու դրուզները բանտարկյալների փոխանակում են իրականացրել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը արձագանքել է Իրանում զորքերի տեղակայելու մասին լուրերին Հայաստանի մարզերի զգալի մասում փետրվարի 27-ին սպասվում է ձյուն Արտակարգ դեպք Երևանում. «Երևան Սիթի»-ի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել «Վեոլիան» չի խաբում. ջրանջատումներ լինելու են. Արամազդ Ղալամքարյան Հայրումյանն ահազանգում է առողջ ծառի հատման մասին, Բեգոյանն արձագանքում է. «Ո՞վ է Հայրումյանը, որ որոշի՝ ծառը կենսունակ է, թե՝ ոչ» Այս փոռիկներով շորով աղջիկը նորմալ է համարում, որ աշխարհիկ մի Գիքորի կարան ԴԱՀԿ-ով տանեն չորով պարտադրեն ,,պրիզնատ գան,, Եթե «Ականավոր հրշեջի» կոչում լիներ, ես դա կշնորհեի Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են զոհված զինծառայողների մարմինների փոխանակում «Արևմտյան Ադրբեջանի» փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. դա նրանց անօտարելի իրավունքն է. Ազիզ Ալեքբերլի Իրանը երբեք չի ձգտել шտոմային ռnւմբի մշակմանը. Մասուդ Փեզեշքիան Թեհրանը պատրաստ է շարունակել միջուկային հարցով բանակցությունները ԱՄՆ-ի հետ. Իսմայիլ Բաղայի Փեզեշքիանը հայտնել է հունվարյան ցույցերի ժամանակ շուրջ 400 զինվորականի սպանվելու մասին ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Իսրայելի համար առաջիկա թշնամին լինելու են Քաթարն ու Թուրքիան․ Արթուր Մարտիրոսյան (video) Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը Սոցիալական քաղաքականությունը, որը գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ քաղաքական ռեյտինգը վտանգված է, քարոզչություն է. Անուշ Պողոսյան Իրանի ԱԳՆ խոսնակը ներկայացրել է ժնևյան բանակցությունների օրակարգը Ուժեղ բախումներ են եղել․ ինչու՞ Փաշինյանը հեռացրեց 3 փոխոստիկանապետերին (video) Ռուբեն Ռուբինյանին Փաշինյանի sms-ը չի հասե՞լ․ ու՞մ հետ էր հաշիվներ պարզում, սպառնում․․․ Մարգարյան (video) «Ձեզ կոնկրետ հարց եմ տվել, հարցիս պատասխանեք»․ Արթուր Խաչատրյանը՝ պաշտոնյային (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am