Դե մի բան էլ «Զիգզագ»-ի մասին ասա', պարո'ն վարչապետ

 

Նիկոլ Փաշինյանի ասուլիսում ներկայացրած 100 փաստերից մեկը 1000 խոշոր հարկատուներից հավաքագրված գումարների աճին էր վերաբերում: Ըստ Փաշինյանի` 2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58 %-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 %-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37 %-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117 %-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82 %-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122 %-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20 %-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10 %-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

Ինչպես տեսնում ենք` Փաշինյանն իր ասուլիսում առավելապես հիշատակել է նախկին իշխանությունների հետ փոխկապակցված ընկերություններին և հպարտորեն հշել, թե նրանք սկսել են ավելի շատ հարկեր վճարել:
Չգիտես ինչու, Նիկոլ Փաշինյանը բացարձակ չանդրադսարձավ, թե ինչ դինամիկա են դրսևորել իր իշխանության կարկառուն դեմքերի հետ փոխկապակցված ընկերությունները:
Օրինակ` «Զիգզագ» ընկերությունը, որը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընտանիքի սեփականությունն է համարվում, վճարել է 1 մլրդ.153 մլն.597 հազար դրամի հարկ, նախորդ տարվա 564 մլն.45 հազար դրամ:

Օրինակի համար, «Սպայկան» հարկային աճ է ապահովել մոտ 1,5 մլրդ դրամով՝ ավելի քան կրկնակի: «Զիգզագ» ընկերությունը ևս ավել է վճարել 589 մլն դրամ, դարձյալ կրկնակիից փոքր-ինչ ավելի: Այսինքն `տոկոսային հարաբերությամբ այս երկու ընկերություները ունեցել են նույն ծավալի հարկային աճ: Այս մասին, սակայն, Փաշինյանը չխոսեց: Նա բարձրաձայնեց միայն նախկինների հետ ասոցացվող ընկերությունների վճարումները: Հետաքրքիր է` ինչո՞ւ է Փաշինյանին թվում, թե նախկիններից ավել փող վերցնելը կոռուպցիայի դեմ հերոսական պայքարի արդյունք է, իսկ յուրայինների դեպքում այդ նույն երևույթն այլ անուն ունի:

Ի դեպ, Մի քանի ամիս առաջ մամուլում աղմուկ բարձրացավ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի ընտանիքին պատկանող ընկերությունում ՀԴՄ կտրոն չեն տրամադրել հաճախորդին: Այդ պատճառով ընկերությունը հայտնվել էր ՊԵԿ-ի հրապարակած համապատասխան ցուցակում: Եթե «Զիգզագը» նախկինում հարկեր չի թաքցրել, ինչի՞ հաշվին է գոյացել 2019 թվականի հարկային աճը: Կա՞ արդյոք վիճակագրություն, որ «Զիգզագը» կրկնակի անգամ ավել կենցաղային տեխնիկա է ներկրել և վաճառել: Եվ վերջապես, ի՞նչ սկզբուքով էր Փաշինյանը կազմել իր հրապարակած ցուցակը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 5059 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am