Նիկոլ Փաշինյանի կառավարության 6 մլրդ-ի ժառանգությունը նախկիններից. նոր փաստ

Նիկոլ Փաշինյանի ասուլիսում ներկայացրած 100 փաստերից մեկը վերաբերել է
2018 թվականի մայիսից մինչև օրս ի հայտ եկած 65 հազար 37 աշխատատեղերին:
Այս խնդրին նա օրերս անդրադարձել էր նաև ՖԲ գրառման մեջ: <<Իմիջիայլոց, ասեմ, որ այս փաստաթղթի պատրաստման ընթացքում այս թիվը 3 անգամ փոփոխություն է կրել, որովհետև սա մի աշխատանք է, որ ՊԵԿ-ն անընդհատ անում է, և այս թվերը դինամիկ փոխվում են: Իմիջիայլոց, որպեսզի ամբողջական լինի պատկերը, ասեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ այս թիվը 32 հազար էր ավելացել, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են: Այս պահի դրությամբ այս է թիվը>>,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով` մինչև այս տարվա օգոստոսը ավելացված աշխատատեղերի հաշվով վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ, վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ: Միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է կազմել:
<<Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում, սա հատուկ եմ ընդգծում, որպեսզի այն պնդումները, թե սա ընդամենը վիճակագրական ցուցանիշ է, պարզ լինի հանրությանը. այս մարդիկ կոնկրետ 6 միլիարդ դրամ հավելյալ հարկ են վճարել>>,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ընդհանրապես նոր ի հայտ եկած աշխատատաղերի թեման նոր Հայաստանի նոնսենսներից մեկն է: Երկրի վարչապետը այս էլ որերորդ անգամ հայտարարում է, որ նոր աշխատատեղեր են ի հայտ եկել, սակայն չի ասում, թե դրանք նոր են ստեղծվել: Ընդհանրապես, առանվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը չի պարզաբանում, թե այդ աշխատատեղերը երբ են ստեղծվել: Եթե դրանք նոր են ստեղծվել, ապա այդ մասին պետք է շատ բարձր հայտարարել: Եթե դրանք նոր չեն ստեղծվել, գոյություն են ունեցել վաղուց, սակայն գրանցված չեն եղել, կնշանակի գորչ ունենք թաքցրած աշխատուժի հետ: Հետևաբար` տվյալ գործատուներին պետք է պարտադրել նախկինում թաքցված հարկերը ևս վճարել: Այսինքն` եթե այսօր Փաշինյանը հայտարարում է, թե 6 մլրդ-ից ավել եկամտահարկ է վճարվել, կնշանակի նույնքան գումար, կամ էլ գոնե դրա մի մասը, ժամանակին թաքցվել է և չի վճարվել:
Վսատահաբար կարելի է պնդել, որ Փաշինյանի ասած` նոր ի հայտ եկած աշխատատեղերը առավելապես ստեղծվել են նախկինում, որովհետև այդ նույն վիճակագրական տվյալներով, նոր աշխատատեղերի ավելացմանը զուհահեռ, ավելանում է նաև գործազուրկների թիվը:
Եթե մի պահ պատկերացնենք, որ նախկինում ստեղծված աշխատատեղերը չկային, հիմա ինչ փաստ էր ներկայացնելու Փաշինյանը: Գոնե պետք էր ազնիվ լինել և ասել, որ նախկինները հեղափոխական իշխանությանը ժառանգություն են թողել 65 հազար չգրանցված, սակայն փաստացի գործող աշխատատեղ և 6 մլրդ դրամի հարկային բազա: Բայց սա արդեն բոլորովին ուրիշ փաստ է` նոր Հայաստանի մասին:

 

  Հայկ  Դավթյան

դիտվել է 3138 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am